Նորություններ
23/05/2024
Գավառ համայնքի զբոսայգում գտնվող հողամասը և հողամասի վրա կառուցված շենք-շինությունները, որոնց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 30 մլն դրամ է, ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գույքը պետությանը վերադարձնելու գործընթացից մանրամասներ է ներկայացրել և տեղեկացրել, որ վերջին յոթ ամիսների ընթացքում՝ Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության շրջանակում օրինական ուժի մեջ մտած վճռով պետությանն է վերադարձվել շուրջ 11 մլրդ դրամի գույք և արժույթ: