Աշխատանքի ընդունվելու կարգ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Եվրոպական կոնվենցիա և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք
Քրեական դատավարության օրենսգիրք
Քաղաքացիական օրենսգիրք
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
Պետական շահերի պաշտպանություն
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք
Դատախազների նշանակման կարգը
ՀՀ գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել երեսուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանցից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանցից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող դատախազներին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանցից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:
Դատախազներին ներկայացվող ընդհանուր պահանջներն են՝
Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
տիրապետում է գրական հայերենին:
Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը՝
ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը).
ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց (այսուհետ՝ բաց մրցույթ) և փակ (այսուհետ՝ փակ մրցույթ) մրցույթների (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպման ու անցկացման աշխատանքները:
2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դատախազի պաշտոն զբաղեցնելու հավասարությունը և մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին ու աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
3. Մրցույթն անցկացվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ օրենք), սույն կարգին և այլ իրավա¬կան ակտերին համապատասխան:
4. Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին (այսուհետ՝ գլխավոր դատախազ) առընթեր որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
II. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
5. Բաց մրցույթի հայտարարությունը հրապարակում է հանձնաժողովը՝ բաց մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ՝ դատախազություն) կայքէջում և առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում:
6. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`
1) համապատասխան մարմնի անվանումը.
2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ կրթական, մասնագիտական, աշխատանքային փորձառությանը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ընդունման ժամկետը, վայրը.
4) մրցույթի անցկացման ժամանակահատվածը և վայրը.
5) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
7. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին (այսուհետ՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնող) ներկայացնում են օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
8. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:
9. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
10. Նախապատրաստական աշխատանքներ իրականացնողը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է հանձնաժողովին:
11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին դիմումատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` եռօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:
IV. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ
12. Բաց մրցույթը, կախված հավակնորդների թվաքանակից, կարող է անցկացվել մեկից ավելի օրերի ընթացքում: Այդ կապակցությամբ հավակնորդների հարցազրույցի օրերի, ժամերի և վայրի մասին ծանուցումն ապահովում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնողը՝ մրցույթից առնվազն 15 օր առաջ՝ հեռախոսով կամ կապի այլ միջոցով:
13. Բաց մրցույթն անցկացվում է հարցազրույցի եղանակով, բացառությամբ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:
14. Հարցաշարը մրցույթի մասին հայտարարության հետ տեղադրվում է դատախազության կայքէջում:
15. Հանձնաժողովի նախագահը, մինչև մրցույթը սկսելը, լուծում է հանձնաժողովի իրավազորության հարցը` ստուգելով հանձնաժողովի անդամների ներկայությունը: Հանձնաժողովն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:
16. Մինչև մրցույթի անցկացման սկիզբը գումարած նիստում հանձնաժողովը քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցուցակը: Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին հանձնաժողովի որոշումը հանձնվում է մրցույթի մասնակցին:
17. Հարցազրույցին մասնակցելու թույլտվություն չտալու որոշում կայացվում է, եթե հայտնաբերվել է փաuտաթղթային տվյալների անհամապատասխանություն, եթե առկա է դատախազի պաշտոնին նշանակվելուն խոչընդոտող՝ օրենքով նախատեսված փաստ, կամ, եթե հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն:
18. Հարցազրույցն անցկացնում է հանձնաժողովը՝ յուրաքանչյուր հավակնորդի հետ առանձին:
19. Հարցազրույցը հայտատուի մասնագիտական պատրաստվածության, գործնական հմտությունների, իր կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական որակների և արժանիքների (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն) հատկանիշների ստուգումն է, որը կատարվում է այդ նպատակով կազմված հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
20. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է: Արձանագրության տակ ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
21. Հարցազրույցի ձայնագրությունը կցվում է արձանագրությանը:
22. Հարցազրույցի ձայնագրությունն ու գրավոր արձանագրությունն ունեն միևնույն իրավական ուժը, սակայն եթե ձայնագրությունը պատշաճ որակի չէ կամ տեխնիկական այլ խնդիրների պատճառով հնարավոր չէ այն վերարտադրել, ապա հիմք է ընդունվում գրավոր արձանագրությունը:
23. Հանձնաժողովի հարցադրումները պետք է ձևակերպվեն հստակ և հավակնորդի համար լինեն հասկանալի:
24. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հավակնորդին կարող է տալ առավելագույնը երկու հարց, սակայն ընդհանուր հարցերի քանակը պետք է լինի առնվազն վեցը: Յուրաքանչյուր հարցից հետո հարց տվող հանձնաժողովի անդամը հայտարարում է պատաuխանի ճիշտ կամ uխալ, մասնակի ճիշտ կամ մասնակի uխալ լինելը, իuկ uխալ կամ մասնակի սխալ պատաuխանի դեպքում նշում է ճիշտ պատաuխանը:
25. Հարցին պատաuխանելու համար հավակնորդին ցանկության դեպքում տրվում է ողջամիտ ժամանակ՝ պատրաuտվելու համար:
26. Հանձնաժողովը որոշումները կայացնում է բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված:
27. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:
28. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո, նույն օրը՝ անմիջապես:
29. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում, որից հետո անցկացվում է նոր մրցույթ:
30. Անհրաժեշտության դեպքում, դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման համար լրացուցիչ բաց մրցույթ կարող է անցկացվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ:
V. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԸ
31. Դատախազների թեկնածությունների ցուցակում համալրում կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ:
32. Փակ մրցույթի վերաբերյալ մամուլում և դատախազության կայքէջում հայտարարություն չի հրապարակվում, հավակնորդները մրցույթի մասին տեղեկանում են գրավոր կամ բանավոր հրավերների միջոցով:
33. Փակ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձինք փաստաթղթեր ներկայացնելուց հետո գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով) ծանուցվում են մրցույթի օրվա, ժամի և վայրի մասին։
34. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն.
1) դատախազի պաշտոնին նշանակվելու համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները բավարարող, օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասում նշված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկած հավակնորդները, եթե հայտի ընդունումը դատարանի կողմից ճանաչվել է անօրինական և համապատասխան բաց մրցույթն ավարտվել է:
35. Այն դեպքերում, երբ հայտատուն իրավաբանական գիտությունների թեկնածու է կամ իրավաբանական գիտությունների դոկտոր և ունի գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ, ապա հանձնաժողովը ստուգում է միայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին, նրա անձնական որակները և արժանիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ, համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում):
36. Դատախազների հավակնորդների փակ մրցույթի հրավիրման, անցկացման, հարցազրույցի, մրցույթի արդյունքների ամփոփման, որոշումների կայացման նկատմամբ տարածվում են բաց մրցույթի համար սահմանված կանոնները:
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
37. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների համար հանձնաժողովը կազմում է համապատասխան եզրակացություն, ինչը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի անդամը հատուկ կարծիք ունենալու դեպքում գրավոր ներկայացնում է այն, որի մասին նշում է կատարվում նիստի արձանագրությունում՝ «հատուկ կարծիքը կցվում է» նշագրումով:
38. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո, նույն օրը՝ անմիջապես:
39. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ հանձնաժողովը տալիu է դրական եզրակացություն, հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկելու դատախազների թեկնածությունների ցուցակում: Ցուցակում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
40. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
41. Մրցույթի արդյունքները հրապարակվում են դատախազության կայքէջում:
Դատախազների թեկնածությունների ցուցակը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն, կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը:
Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է տարին մեկ անգամ` որպես կանոն յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ, դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար, տարվա ընթացքում կարող է անցկացվել նաև հավակնորդների լրացուցիչ ստուգում:
Որակավորման հանձնաժողովը, դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով, հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը պարտավոր է ներկայացնել.
1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. բարձրագույն իրավաբանական կրթությունը հաստատող փաստաթուղթ,
3. հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները),
4. արական սեռի հավակնորդները՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հաստատող փաստաթուղթ,
5. դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
6. Հայտատուն իրավունք ունի ներկայացնել նաև երաշխավորագիր-նամակներ:
Որակավորման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմից ստանում է դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների վերը նշված փաստաթղթերը:
Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջներին չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից:
Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը ստուգելուց հետո՝ որակավորման հանձնաժողովը կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին: Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով:
Յուրաքանչյուր դիմորդի հարցազրույցից անմիջապես հետո որակավորման հանձնաժողովը բաց քվեարկությամբ կայացնում է համապատասխան որոշում: Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի սահմանած կարգով դատախազության դպրոցում ուսումնառության ծրագիր է անցնում և հանձնում որակավորման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:
Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի.
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է.
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է, և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
Դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժանակ դատախազների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:
Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձեւավորվում է որակավորման հանձնաժողովի կողմից՝ դատախազների հերթական ատեստացիայի ժամանակ:
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Եվրոպական կոնվենցիա և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք
Քրեական դատավարության օրենսգիրք
Քրեագիտություն
Քաղաքացիական օրենսգիրք
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
Պետական շահերի պաշտպանություն
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Եվրոպական կոնվենցիա և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք
«Դատախազության մասին» օրենք
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք
Քրեական դատավարության օրենսգիրք
Քաղաքացիական օրենսգիրք
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Պետական շահերի պաշտպանություն
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատալով անցկացվող բաց մրցույթների (այսուհետ՝ առանձին՝ Մրցույթ, միասին՝ Մրցույթներ) կազմակերպման ու անցկացման աշխատանքները:
2. Մրցույթներն անցկացվում են «Դատախազության մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք), սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մրցույթներն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին (այսուհետ՝ Գլխավոր դատախազ) առընթեր որակավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):
4. Մրցույթների վերաբերյալ հայտարարությունը հրապարակում է Հանձնաժողովը՝ մրցույթներն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ՝ դատախազություն) կայքում և առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում:
5. Յուրաքանչյուր մրցույթի վերաբերյալ հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`
1) Մրցույթը հայտարարող մարմնի անվանումը.
2) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակներում ընդգրկվելու համար անհրաժեշտ կրթական, մասնագիտական, աշխատանքային փորձառությանը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ընդունման ժամկետը, վայրը.
4) Մրցույթի անցկացման ժամանակահատվածը և վայրը.
5) Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողի գտնվելու վայրը և հեռախոսահամարը,
6) անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
6. Հարցաշարը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող մրցույթի մասին հայտարարության հետ տեղադրվում է ՀՀ դատախազության www.prosecutor.am պաշտոնական կայքում (այսուհետ՝ Պաշտոնական կայք):
7. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (այսուհետ՝ Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող) ներկայացնում են Օրենքով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև Օրենքի 38.1-ին հոդվածի 2-րդ մասով նշված՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ Հայտ):
8. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:
9. Քաղաքացին Հայտը ներկայացնում է անձամբ:
10. Նախապատրաստական աշխատանքներ իրականացնողը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ Հայտը ներկայացնում է Հանձնաժողովի անդամներին, իսկ հայերեն լեզվին չտիրապետող փորձագետի դեպքում՝ նրա օգնականին, ով նախապատրաստական աշխատանքների շրջանակներում օժանդակում է փորձագետին վերջինիս լիազորությունների իրականացմանը:
11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված Հայտը թերի լինելու դեպքում այդ մասին դիմումատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել Հայտի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:
12. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործընթացը, ինչպես նաև Մրցույթների նախապատրաստական այլ աշխատանքները կարող են իրականացվել Հանձնաժողովի անդամների միջև հեռավար քննարկումների միջոցով՝ Հանձնաժողովի նախագահի համակարգմամբ: Հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ Օրենքով նախատեսված պահանջները չբավարարող Հայտի ընդունումը մերժվում է, և այն ենթակա են վերադարձման Հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ քվեարկությամբ: Աշխատանքները հեռավար իրականացնելու դեպքում Նախապատրաստական աշխատանքներ իրականացնողը Հայտն ուղարկում է Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով Նախապատրաստական աշխատանքներ իրականացնողի կարծիքը Հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ և կցելով քվեարկության հետևյալ Ձևանմուշը՝
ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՈՐՈՇՈՒՄ |
||
Հանձնաժողովի անդամի անուն, ազգանուն |
Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձի անունը, ազգանուն |
Նշում հայտի ընդունումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ |
14. Հանձնաժողովի անդամի և Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձի տվյալները լրացնում է Նախապատրաստական աշխատանքներ իրականացնողը: Հանձնաժողովի անդամը «Նշում հայտի ընդունումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ» դաշտում նշում է «Բավարարել» կամ «Մերժել» և անմիջապես նույն փոստի հասցեով հետ է ուղարկում Նախապատրաստական աշխատանքներ իրականացնողին: Այն դեպքում, երբ Հանձնաժողովի անդամ փորձագետը չի տիրապետում հայերենին և ունի օգնական, ապա փորձագետի դիրքորոշումը նշվում է օգնականի կողմից:
15. Այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), որոնց Հայտը բավարարվել է Հանձնաժողովի կողմից, Հայտ ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Պաշտոնական կայքում:
16. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անց է կացվում առանձին մրցույթ:
17. Մրցույթը, կախված հավակնորդների թվաքանակից, կարող է անցկացվել մեկից ավելի օրերի ընթացքում: Այդ կապակցությամբ հավակնորդների հարցազրույցի օրերի, ժամերի և վայրի մասին ծանուցումն ապահովում է Նախապատրաստական աշխատանքներ իրականացնողը՝ Մրցույթից առնվազն 2 օր առաջ՝ հեռախոսով կամ կապի այլ միջոցով: Այն դեպքում, երբ հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու հանգամանքով պայմանավորված չի կայանում, մրցույթի անցկացման օրվա մասին հավակնորդը տեղեկանում է Մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ:
18. Մրցույթներն անցկացվում են հարցազրույցի եղանակով՝ հաշվի առնելով Օրենքով և սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները:
19. Հարցազրույցը հայտատուի մասնագիտական պատրաստվածության, գործնական հմտությունների, իր կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական որակների և արժանիքների (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն) հատկանիշների ստուգումն է, որը կատարվում է այդ նպատակով կազմված հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
20. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով հետևյալ երեք փուլերով՝
1) յուրաքանչյուր թեկնածուի փաստաթղթերի և մասնագիտական փորձառության ուսումնասիրություն: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ, իսկ որակավորման հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ թեկնածուին՝ նրա մասնագիտական փորձառությունը, աշխատանքային ձեռքբերումները, գիտական հետաքրքրությունները, տվյալ պաշտոնում նրա մոտիվացիան, ակնկալիքները և այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները և արժանիքները գնահատելու համար.
2) դատախազի վարքագծի կանոններին և ղեկավարման ու կառավարչական հմտություններին վերաբերող իրավիճակի ներկայացմամբ թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատախազի վարքագծի կանոնների և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտությունների տիրապետման, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական և արտապաշտոնեական հարաբերություններում, վերլուծական կարողություններ և այլն).
3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումներ և այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:
21. Մրցույթն անցկացվում է անգամ այն դեպքում, եթե Մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
22. Այն դեպքերում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազի կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն իրավաբանական գիտությունների թեկնածու է կամ իրավաբանական գիտությունների դոկտոր և ունի գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ, ապա հանձնաժողովը ստուգում է միայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին, նրա անձնական որակները և արժանիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ, համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում):
23. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուների ընտրության ժամանակ Հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։
24. Հանձնաժողովի նախագահը, մինչև Մրցույթը սկսելը, լուծում է Հանձնաժողովի նիստի իրավազորության հարցը` ստուգելով Հանձնաժողովի անդամների ներկայությունը: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի առնվազն ութ անդամ: Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա Հանձնաժողովի նախագահը, քննարկելով Հանձնաժողովի ներկա անդամների հետ, հետաձգում է Մրցույթի օրը՝ որոշելով Մրցույթի անցկացման նոր օրը, որը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը:
25. Հարցազրույցն անցկացնում է հանձնաժողովը՝ յուրաքանչյուր հավակնորդի հետ առանձին: Հավակնորդին արգելվում է իր հետ հարցազրույցի անցկացման սենյակ բերել և ունենալ հեռախոս, իրավական կամ դատական ակտեր կամ այնպիսի տեխնիկական սարքեր, առարկաներ ու նյութեր, որոնց կարող են օգտագործվել հարցերին պատասխանաելու համար:
26. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է: Արձանագրության տակ ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի քարտուղարը:
27. Հարցազրույցի ձայնագրությունը կցվում է արձանագրությանը:
28. Հարցազրույցի ձայնագրությունն ու գրավոր արձանագրությունն ունեն միևնույն իրավական ուժը, սակայն հակասության դեպքում առաջնայնությունը տրվում է ձայնագրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ ձայնագրությունը պատշաճ որակի չէ կամ տեխնիկական այլ խնդիրների պատճառով հնարավոր չէ այն վերարտադրել, որի պարագայում հիմք է ընդունվում գրավոր արձանագրությունը:
29. Հանձնաժողովի հարցադրումները պետք է ձևակերպվեն հստակ և հավակնորդի համար լինեն հասկանալի: Հարցադրումները պետք է լինեն հարցաշարի հարցերից, որի շրջանակներում թեկնածուին կարող են տրվել նաև հստակեցնող կամ տվյալ հարցի որևէ դրսևորման հետ կապված տեսական կամ պրակտիկ իրավիճակի վերաբերյալ հարցադրում:
30. Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հավակնորդին կարող է տալ առավելագույնը երկու հարց, սակայն ընդհանուր հարցերի քանակը պետք է լինի առնվազն վեցը:
31. Հարցերից առնվազն երկուսը պետք է վերաբերի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին:
32. Հարցին պատաuխանելու համար հավակնորդին ցանկության դեպքում տրվում է ողջամիտ ժամանակ՝ պատրաuտվելու համար:
33. Յուրաքանչյուր հարցից հետո հարց տվող Հանձնաժողովի անդամը հայտարարում է պատաuխանի ճիշտ կամ uխալ, մասնակի ճիշտ կամ մասնակի uխալ լինելը, իuկ uխալ կամ մասնակի ճիշտ պատաuխանի դեպքում նշում է ճիշտ պատաuխանը:
34. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի փորձագետը չի տիրապետում հայերենին, ապա Մրցույթներին ապահովվում է համարժեք թարգմանություն, իսկ Մրցույթներին նրա փաստացի ներկա գտնվելու անհնարինության դեպքում նա մրցույթային գործընթացին մասնակցում է տեսակապի միջոցով: Հայերենին չտիրապետող Հանձնաժողովի փորձագետը կարող է ունենալ օգնական, որն իրավունք ունի ծանոթանալ ներկայացված Հայտին և պարտավոր է պատշաճ կերպով ողջ տեղեկատվությունը ներկայացնել Հանձնաժողովի փորձագետին:
35. Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի սահմանափակում սահմանված լինելու դեպքում Մրցույթները կամ Հանձնաժողովի նիստը կարող է անցկացվել հեռավար: Այս դեպքում Հանձնաժողովի գործառույթների իրականացումն և Մրցույթների անցկացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով: Մրցույթների անցկացման օրվա և ժամանակի մասին Հանձնաժողովի անդամները և հավակնորդները ծանուցվում են նիստից առնվազն մեկ օր առաջ:
36. Հանձնաժողովը տվյալ օրվա բոլոր թեկնածուների հետ հարցազրույց անցկացնելուց հետո քննարկում է յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ եզրակացություն տալու հարցը, որի ժամանակ Հանձնաժողովի անդամները կարող են արտահայտել իրենց կարծիքը:
37. Սույն կարգի 36-րդ կետում նշված քննարկումը դռնփակ է և չի ձայնագրվում:
38. Քննարկումն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը քվեարկության է դնում յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ դրական եզրակացություն տալու հարցը:
39. Քվեարկությունը տեղի է ունենում բաց եղանակով: Եթե Հանձնաժողովի անդամը չի քվեարկում, ապա այն դիտարկվում է որպես դեմ քվեարկություն տվյալ թեկնածուի վերաբերյալ:
40. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազի թեկնածուն ստանում է դրական եզրակացություն, եթե դրական եզրակացություն տալու օգտին կողմ է քվեարկել Հանձնաժողովի նիստին մասնակցող Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Կողմ կամ դեմ ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված՝ դրական եզրակացությամբ:
41. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն ստանում է դրական եզրակացություն, եթե դրական եզրակացություն տալու օգտին կողմ է քվեարկել Հանձնաժողովի առնվազն ութ անդամ:
42. Քվեարկության արդյունքներով յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ կազմվում է եզրակացություն՝ դրական կամ բացասական նշումով: Եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի քարտուղարը: Հատուկ կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը գրավոր ներկայացնում է այն, որի մասին նշում է կատարվում նիստի արձանագրությունում՝ «հատուկ կարծիքը կցվում է» բառերով:
43. Տվյալ օրվա մրցույթին մասնակցող բոլոր թեկնածուների վերաբերյալ քվեարկություն կազմակերպելուց հետո այդ օրվա թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որտեղ Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն ընթերցում է այդ օրվա բոլոր եզրակացությունները, այն է՝ հայտարարում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը՝ նշելով եզրակացության դրական կամ բացասական լինելը:
44. մեկօրյա ժամկետում դրական եզրակացություն ստացած թեկնածուների վերաբերյալ ցուցակը ներկայացվում է գլխավոր դատախազին:
45. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների հավակնորդներից այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը տալիu է դրական եզրակացություն, Հանձնաժողովի նախագահի կողմից մրցույթն ավարտվելուց հետո մեկօրյա ժամկետում ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում:
46. Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար գլխավոր դատախազին ներկայացվում են Հանձնաժողովի կողմից առավելագույն ձայներով դրական եզրակացություն ստացած երեք հայտատուները՝ մրցույթն ավարտվելուց հետո առավելագույնը մեկօրյա ժամկետում: Գլխավոր դատախազը որոշում է հայտատուին կամ հայտատուներին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու հարցը:
47. Այն դեպքում, երբ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար անցկացված մրցույթի արդյունքում պարզվում է, որ դրական եզրակացություն ստացած անձանց մեջ կա (կան) այնպիսի անձ (անձինք), որի հավաքած ձայները հավասար են առավելագույն երեք ձայներ ստացած հայտատուներից ամենից քիչ ձայն ստացած հայտատուի ձայներին, ապա գլխավոր դատախազին ներկայացվում է նաև այդ անձի (անձանց) թեկնածությունը: Այն դեպքում, երբ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար անցկացված մրցույթի արդյունքում դրական եզրակացություն են ստացել երեքից պակաս հայտատուներ, ապա գլխավոր դատախազին ներկայացվում է այդքան քանակի անձի կամ անձանց թեկնածությունը
48. Սույն կարգի 45-րդ և 46-րդ կետերում նշված թեկնածությունների ցուցակներում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
49. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքներով առնվազն վեց թեկնածու չի ստանում դրական եզրակացություն, կամ գլխավոր դատախազը ցուցակի մեջ ընդգրկում է վեցից պակաս թեկնածուների, կամ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում չի ընդգրկվում առնվազն մեկ թեկնածու, ապա անցկացվում է լրացուցիչ բաց մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների համապատասխան ցուցակը համալրելու նպատակով։
50. Ըստ անհրաժեշտության, գլխավոր դատախազի հրամանով կարող է անցկացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր հաստիքների համալրման նպատակով մրցույթ։
51. Մրցույթի արդյունքները հրապարակվում են ՀՀ դատախազության Պաշտոնական կայքում յուրաքանչյուր մրցույթի ավարտից հետո մեկօրյա ժամկետում:
52. Եթե Հանձնաժողովի անդամը հանդես է գալիս Մրցույթների մասնակից, ապա Հանձնաժողովի նախագահը տվյալ մրցույթի անցկացման սկզբում հայտարարում է այդ մասին և այդ հավակնորդն այլևս չի կարող հանդես գալ որպես Հանձնաժողովի անդամ տվյալ մրցույթի ժամանակ:
53. Եթե Հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս որպես Մրցույթների մասնակից, ապա գլխավոր դատախազի հրամանով Հանձնաժողովի անդամներից մեկը կատարում է Հանձնաժողովի նախագահի լիազորությունները՝ այդ մրցույթի շրջանակներում:
54.Հիվանդության կամ առողջական խնդիրների պատճառով Մրցույթի նշանակված օրը մրցույթին մասնակցության անհնարինության դեպքում հավակնորդը կամ իր կողմից լիազորված անձը ներկայացնում է համապատասխան հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր մինչև Մրցույթի անցկացման օրը: Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ տվյալ հավակնորդը մասնակցում է Մրցույթին Մրցույթի համար նախատեսված օրերից մեկ այլ օր, առավելագույնը՝ վերջին օրը:
55. Հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ հասարակական հիմունքներով մրցույթներին կարող են ներկա գտնվել նախապես հավատարմագրված դիտորդներ, որոնք պետք է ունենան կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առնվազն մեկ տարվա տեսական կամ պրակտիկ փորձառություն: Դիտորդները մրցույթների սկսվելու օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ դիմում եմ ՀՀ դատախազություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առնվազն մեկ տարվա տեսական կամ պրակտիկ փորձառությունը հավաստող փաստաթուղթ: Դիտորդին դիտորդական առաքելություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահը տալիս է իր համաձայնությունը՝ երկու օրվա ընթացքում, որի վերաբերյալ տեղեկացվում է տվյալ դիտորդը: Դիտորդների կողմից մրցույթային գործընթացի տեսանկարահանումը, լուսանկարահանումը կամ ձայնագրությունն արգելվում է: Դիտորդն առանց Հանձնաժողովի աշխատանքներին որևէ կերպ միջամտելու հետևում է նիստի ընթացքին: Դիտորդների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ արտակարգ դրության պայմաններում դիտորդների ներկայությունը մրցույթի անցկացման սենյակում կարող է արգելվել կամ նրանց քանակը կարող է նվազեցվել: Արտակարգ դրության պայմաններում դիտորդների ներկայությունը մրցույթի անցկացման սենյակում արգելվելու դեպքում, համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության պարագայում նրանք դիտորդական առավելություն են իրականացնում հեռավար եղանակով:
56. Մրցույթային գործընթացի ավարտից հետո մրցույթների արդյունքները հրապարակվում են դատախազության Պաշտոնական կայքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՀՐԱՄԱՆ
«10» 04. 2018թ. , Երևան №27
«Դատախազի վարքագծի կանոններից բխող պահանջները» հաստատելու մասին
Կարևորելով դատախազների անկախության ապահովման, դատախազի պատասխանատվության բարձրացման և դրանով իսկ հասարակությունում դատախազի նկատմամբ վստահության ամրապնդման ու հեղինակության բարձրացման գործում դատախազի վարքագծի կանոնների դերը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1979 թվականի դեկտեմբերի 17-ի 34/169 բանաձևով ընդունված՝ «Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագրքի», Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(2000)19 և R(94)12 հանձնարարականների դրույթները, ընդունելով յուրաքանչյուր դատախազի առաքելությունը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, հանրային և պետական շահի պաշտպանության գործում և դրա պատշաճ իրականացումը պայմանավորելով բացառապես դատախազի մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և բարոյական հատկանիշների և անկախ գործելու գործուն երաշխիքների առկայությամբ, դատախազական գործառույթի իրականացման հետ կապված հնարավոր չարաշահումները կանխելու ու դատախազին անհարկի քննադատությունից զերծ պահելու նպատակով, պայմանավորված «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համահունչ երաշխիքներ ապահովելու պահանջով, ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել դատախազի վարքագծի կանոններից բխող պահանջները՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի մայիսի 30-ի՝ «Դատախազի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» N 17 հրամանը:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա։
4. Սույն հրամանի պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերին և ավագ դատախազներին, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին ու ավագ դատախազին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին, Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարին:
Արդարադատության առաջին դասի խորհրդական` Ա.Ս. Դավթյան
Հավելված
ՀՀ գլխավոր դատախազի
«10» _04 _ 2018 թ.
N 27 հրամանի
1. Դատախազի կողմից իր պաշտոնեական և արտապաշտոնեական գործունեության ընթացքում, ի թիվս <Դատախազության մասին> 2017 թվականի նոյեմբերի 11-ի ՀՀ օրենքով սահմանված վարքագծի կանոնների, ղեկավարվել նաև հետևյալ պահանջներով.
2. Որպես դատախազի վարքագծի կանոններից բխող ընդհանուր պահանջ՝ դատախազը պարտավոր է՝
1) ցանկացած պայմաններում ու իրավիճակում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատախազության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ դատախազության անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց, այդ թվում՝ հօգուտ որևէ անձի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց,
2) ցանկացած պայմաններում ու իրավիճակում խուսափել դատախազի կոչմանն անհարիր այնպիսի գործնական, մասնագիտական կամ բարոյական կապերից կամ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որոնք կարող են արատավորել դատախազի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը, այդ թվում՝ զերծ մնալ հանցավոր ենթամշակույթ կրող անձանց հետ սերտ հարաբերություններ հաստատելուց, հանցավոր գաղափարախոսությունը, մտածելակերպն ու կենսակերպը արդարացնելուց կամ գովաբանելուց,
3) ձեռնպահ մնալ դատավարությանը մասնակցող անձանց հետ այնպիսի հարաբերություններից, որոնք անաչառ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից կարող են կասկածի տակ դնել դատախազի անկողմնակալությունն ու անաչառությունը,
4) բարձր պահել դատախազության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ և գործունեությամբ հարգանք ու վստահություն ներշնչել դատախազության և իր անձի նկատմամբ, ցուցաբերել հարգանք մարդու և նրա իրավունքների ու ազատությունների հանդեպ, օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները կատարել ճշգրիտ ու ժամանակին, ունենալ պատասխանատվության զգացում,
5) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ձեռնպահ մնալ որևէ վարքագիծ դրսևորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել, ինչպես նաև չդրսևորել հովանավորչություն որևէ կուսակցության կամ քաղաքական այլ կազմակերպության կամ շարժման նկատմամբ,
6) չանդամակցել այնպիսի մասնագիտական կամ հասարակական կազմակերպությունների, որոնց գործունեությունը կապված է էթնիկական, ռասայական, ազգային, սեռական, դավանանքի, ֆիզիկական արատների կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված խտրականության հետ,
7) լինել ինքնուրույն և անաչառ, անկախ լինել օրենսդիր և գործադիր իշխանությունների ու այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից ու այլ միջամտությունից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից,
8) կաշկանդված չլինել իր խախտված իրավունքները սահմանված կարգով վերականգնելու և բողոքարկելու հարցում՝ վստահ լինելով, որ դա որևէ կերպ չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն կամ խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը,
9) զերծ մնալ դատախազական ակտերը և իր գործընկերների գործողությունները, մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, քննադատելուց, նրանց մասին արատավորող տեղեկություններ տարածելուց,
10) իր համար ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռվածության ու անաչառության հասարակական ընկալումը: Այս որակները կասկածի տակ դնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում անհապաղ ցուցաբերել հետևողականություն դրանք շտկելու, վերացնելու ուղղությամբ,
11) լինել օրինապահ, արդարամիտ, համբերատար, կարգապահ, զուսպ, կշռադատված, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ ու հաստատակամ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող, այլ անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված գործողություններ իրականացնելիս դրսևորել ծայրահեղ ողջամտություն և բարեկրթություն,
12) լինել անհանդուրժող գործընկերների կողմից վարքագծի կանոնների թույլ տրված խախտումների և ոչ բարոյական վարքագծի նկատմամբ,
13) համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող վտանգի մասին, միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակին կանխարգելելու և հետևանքները վերացնելու նպատակով, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, աջակցել դրանց իրականացմանը,
14) իրեն տրամադրված ծառայողական հրազենը կամ անձնական պաշտպանության հատուկ միջոցները հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել, հետևողականություն ցուցաբերել դրանց անվտանգության կանոնները պահպանելու հարցում, ծառայողական վկայականն օգտագործել բացառապես ծառայողական պարտականություններից բխող պաշտոնեական հարաբերություններում:
3. Պաշտոնեական հարաբերություններում դատախազը պարտավոր է՝
1) գործել Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին, օրենքներին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների հրամաններին կամ հանձնարարականներին, ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումներին, ՀՀ դատախազության կանոնակարգին համապատասխան,
2) պահպանել աստիճանակարգված ենթակայության սկզբունքը, որը չի խոչընդոտում վերադաս կամ անմիջական վերադաս դատախազին զերծ մնալու ստորադաս դատախազի նկատմամբ այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի պատիվն ու արժանապատվությունը, վարկաբեկել նրա հեղինակությունը,
3) իր օրինական գործունեությանը խոչընդոտող ցանկացած հանգամանք հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել վերադաս դատախազին,
4) լինել անկախ և անաչառ, որոշումներ ընդունելիս չառաջնորդվել այս կամ այն երևույթի կամ անձի նկատմամբ ունեցած համակրանքով կամ հակակրանքով, իր գործելաոճով անկողմնակալ դիտորդի մոտ ձևավորել ազնիվ և օբյեկտիվ պաշտոնատար անձի համբավ,
5) դրսևորել անհրաժեշտ հետևողականություն օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները պահպանելիս, այդ թվում՝ ապահովել գույքի և եկամտի հայտարարագրի պատշաճ և ժամանակին ներկայացումը,
6) ունենալ ինքնուրույն համոզմունք և դատախազական ակտերը կայացնել ինքնուրույն, որը չի խոչընդոտում իրավական հարցերի շուրջ դատախազ գործընկերներից խորհուրդ ստանալուն, կարծիք հարցնելուն, քննարկում կազմակերպելուն,
7) բարեխղճորեն կատարել իր պաշտոնեական պարտականությունները, առաջնահերթության կարգով կատարել իր լիազորությունները՝ օրենքով դատախազին թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ,
8) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու արհեստավարժությունը, միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների հրամանների և հանձնարարականների, ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումների վերաբերյալ իր մասնագիտական գիտելիքների պարբերական թարմացման, հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ, հետևել օրենսդրական փոփոխություններին, անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ գործընկերներին,
9) հետևողականորեն և պատշաճ կերպով մասնակցել Արդարադատության Ակադեմիայում կազմակերպվող ուսումնական ծրագրերին՝ բացառելով անհարկի բացակայությունները և ուսումնական հանձնարարությունների չկատարումը,
10) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով` միջոցներ ձեռնարկել օրինականությունն ամրապնդելու, իրավախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու և վերացնելու համար,
11) բացառել դատական նիստերից անհարգելի բացակայությունները, դատական նիստերին մասնակցել պատշաճ համազգեստով, կոկիկ և խնամված, ցանկացած պայմաններում ու իրավիճակում լինել զուսպ, զգացմունքներում՝ կայուն, խուսափել դատախազի կոչմանն անհարիր այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի ու դատախազության հեղինակությունն ու բարի համբավը, այդ թվում՝ զերծ մնալ դատավարության մասնակիցների նկատմամբ վիրավորական դիմաշարժությունից, ժեստիկուլյացիայից, հեգնանքից և այլն։
12) դատարանում մեղադրանքը պաշտպանելիս լինել համարձակ, աչալուրջ և ակտիվ՝ սեփական փաստարկները համոզիչ ներկայացնելու և մեղադրանքը կասկածի տակ դնող փաստարկները չեզոքացնելու նպատակով,
13) ապահովել դատախազական ակտերի, այդ թվում՝ բողոքների, մեղադրական ճառերի պատշաճ որակը և հիմնավորվածությունը,
14) համբերատար, արժանապատիվ, հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, գործընկերների և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատախազը շփվում է ի պաշտոնե, միաժամանակ փոխադարձ հարգանք պահանջել նաև դատավարության մյուս մասնակիցներից և դատարանից, նրանց կողմից անձնական կամ մասնագիտական բնույթի վիրավորանքների դեպքում դրսևորել զսպվածություն և զերծ մնալ հարաբերություններն անձնական հարթությունում պարզելուց և նմանատիպ իրավիճակներում խնդիրը լուծել բացառապես էթիկայի կանոնների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություններ ներկայացնելու կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներգործության այլ միջոցներ կիրառելու եղանակով,
15) իր պարտականություններն իրականացնելիս դրսևորել անաչառություն, զերծ մնալ խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսևորելուց կամ նման տպավորություն ստեղծելուց, գործել այնպես, որ իր անաչառության և անկողմնակալության նկատմամբ անհարկի կասկած չհարուցվի, չառաջնորդվել ենթադրություններով, հույզերով, անձնական վերաբերմունքով և այլ կողմնակի ազդեցությամբ,
16) քաղաքացիների ընդունելություն կազմակերպելիս լինել զուսպ և բարեկիրթ, չտրվել սադրանքների, ցուցաբերել պատրաստակամություն և ջանասիրություն՝ նրանց կողմից բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու, քննարկելու և դրանց լուծում տալու հարցում,
17) ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն վարույթից կամ գործի քննությունից հեռացման (ինքնաբացարկի) անհրաժեշտություն առաջացնող դեպքերը։ Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին քրեական գործով դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ բացառելով անձնական համակրանքի կամ հակակրանքի հիման վրա նման որոշումներ կայացնելը,
18) այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Հետևողական լինել իր տրամադրության տակ գտնվող քրեական գործերը, իրեղեն ապացույցները, հսկողական վարույթները, դիմումները կամ այլ գրությունները, ինչպես նաև պաշտոնական գրագրություն պարունակող էլեկտրոնային փոստը կողմնակի անձանցից անհասանելիություն ապահովելու, դրանց կորուստը, ոչնչացումը կամ վնասումը բացառելու հարցում,
19) միայն ծառայողական նպատակներով և հնարավորինս խնայողաբար օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը,
20) պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների ու թերությունների բացահայտմանն ու անաչառ քննադատությանը վերաբերվել ըմբռնումով և միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու և հետագայում բացառելու համար,
21) գործընկերների հետ հարաբերություններում նպաստել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը, նրանց նկատմամբ լինել հարգալից, հավասարակշռված, հարգել նրանց կարծիքը, պատրաստակամություն դրսևորել օգնելու և աջակցելու իր գործընկերներին, անիրավաչափորեն չմիջամտել գործընկերների պաշտոնեական այնպիսի լիազորությունների իրականացմանը, որը չի խոչընդոտում դատախազին ազատորեն արտահայտելու ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ իր կարծիքը,
22) հետևել արտաքին տեսքին, աշխատավայրում լինել խնամված և կոկիկ, չկրել ծառայողական կոչմանն անվայել հագուստ,
23) վերադաս կամ անմիջական վերադաս դատախազը պարտավոր է մշտական հետևողականություն դրսևորել դատախազների գործունեության նկատմամբ, մշտապես հետևել նրանց աշխատանքի որակին, անուշադրության չմատնել դատախազների կողմից բարձրացված հարցերը և թույլ տրված սխալները, միջոցներ ձեռնարկել դրանք շտկելու, վերացնելու և հետագայում չկրկնելու ուղղությամբ, բոլորին արժանացնել միևնույն վերաբերմունքի, բացառել դատախազների միջև աշխատանքային ծանրաբեռնվածության անհավասարաչափ բաշխումը, ստորադաս դատախազների գործունեության վերաբերյալ կարծիք հայտնելիս կամ խրախուսանքի ներկայացնելիս լինել անկողմնակալ և օբյեկտիվ:
4. Արտապաշտոնեական հարաբերություններում դատախազը պարտավոր է՝
1) չօգտագործել դատախազի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի,
2) թույլ չտալ շահերի բախում, որ իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ազդեն ի պաշտոնե իր լիազորությունների պատշաճ իրականացման վրա,
3) խուսափել իր կամ դատախազության հեղինակությունը վարկաբեկող, պատիվն ու արժանապատվությունն արատավորող, անաչառության վրա ազդող, որոշակի անձանցից նյութական և այլ կախվածության մեջ դնող կապերից, ձեռնպահ մնալ իրավախախտումներից, հասարակական համակեցության նորմերը ոտնահարող արարքներից,
4) զերծ մնալ գործի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հետ անհարկի շփումներից, այդ թվում՝ սոցիալական կայքերից օգտվելիս ցանկացած պայմաններում ու իրավիճակում լինել զուսպ, զերծ մնալ վիրավորական մեկնաբանություններից, զգացմունքներում լինել կայուն, խուսափել դատախազի կոչմանն անհարիր այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի ու դատախազության հեղինակությունն ու բարի համբավը:
5. Պատասխանատվությունը դատախազի վարքագծի կանոնների խախտման համար.
1) Դատախազի վարքագծի կանոնների և դրանից բխող պահանջների խախտում թույլ տալու դեպքում դատախազը կարգապահական պատասխանատվություն է կրում <Դատախազության մասին> ՀՀ օրենքով և սույն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք հավասարապես և վերաբերելի մասով տարածվում են նաև դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված, ինչպես նաև դատախազության աշխատակազմում պետական ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ,
2) Դատախազի կողմից վարքագծի կանոնների և սույն հրամանով սահմանված պահանջների խախտում թույլ տալը հաշվի է առնվում նրա ատեստավորման, ծառայողական առաջխաղացման, պաշտոնի նշանակման, ինչպես նաև կարգապահական տույժեր նշանակելիս։