ԱՊՀ դատախազների համակարգող խորհուրդ
ԱՊՀ Մասնակից Պետությունների Գլխավոր Դատախազների Համակարգող Խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների 07.12.1995թ. համատեղ որոշմամբ: ԱՊՀ Մասնակից Պետությունների Գլխավոր Դատախազների Համակարգող Խորհրդի մասին Պետությունների Ղեկավարների Խորհրդի 25.01.2000թ. որոշմամբ ԱՊՀ ՄՊ ԳԴՀԽ-ին շնորհվել է ԱՊՀ միջազգային մարմնի կարգավիճակ:
ԱՊՀ Մասնակից Պետությունների Գլխավոր Դատախազների Համակարգող Խորհրդի մասին 25.01.2000թ. որոշումը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիքստանի, Ադրբեջանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ուկրաինայի կողմից:
ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ մասնակցում է ԱՊՀ Մասնակից Պետությունների Գլխավոր Դատախազների Համակարգող Խորհրդի (ԱՊՀ ՄՊ ԳԴՀԽ) աշխատանքներին:
Հղում: www.ksgp-cis.ru