ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Դատախազության կանոնադրություն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ի N 43 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրային ծառայության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքների ընդունումը, դրանից բխող՝ պետական մարմիններում կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման սկզբունքորեն նոր մոտեցումները պայմանավորում են Հայաստանի Հանրապետության դատախազության՝ որպես սահմանադրական մարմնի նոր կանոնադրության ընդունումը:

Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատախազությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով վերապահված լիազորությունների պատշաճ և առավելագույնս արդյունավետ իրացումն ապահովելու անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատանքների պատշաճ կազմակերպման հանրային ակնկալիքների առկայությունը, դատախազության տարբեր ստորաբաժանումներին վերապահված գործառույթների հստակեցումը, անհրաժեշտ է սույն կանոնադրության մեջ հստակորեն մատնանշել Հայաստանի Հանրապետության դատախազության սահմանադրական լիազորություններից բխող գործառույթները:

Իրականացվող դատաիրավական բարեփոխումների համատեքստում Հայաստանի Հանրապետության դատախազության բարեփոխումների տեսլականը, ի թիվս այլնի, հիմնված է Հայաստանի Հանրապետության դատախազության ստորաբաժանումների՝ ըստ հանցատեսակների մասնագիտացումն առավելագույնս խորացնելու և դրանով պայմանավորված՝ դատախազական գործառույթների արդյունավետությունը ավելի բարձրացնելու սկզբունքի վրա: Հարկ է արձանագրել, որ դատախազության՝ որպես պետական մարմնի գործունեությանը վերաբերող միջազգային-իրավական փաստաթղթերում ևս դատախազների մասնագիտացման անհրաժեշտությունը մշտապես նշվել է որպես դատախազության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտ պայման: Մասնավորապես, Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի (Consultative Council of European Prosecutors) 2014թ. դեկտեմբերի 17-ի՝ «Դատախազների վերաբերյալ եվրոպական նորմերը և սկզբունքները» թիվ 9 խորհրդատվական կարծիքի 119-րդ կետում, 2016թ. նոյեմբերի 18-ի՝ «Դատախազական աշխատանքի որակի և արդյունավետության վերաբերյալ, ներառյալ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը» թիվ 11 կարծիքի 27-րդ և 54-րդ կետերում հստակ մատնանշված է, որ դատախազների մասնագիտացման անհրաժեշտությունը, նաև դատախազության կազմակերպական կառուցվածքում, անհրաժեշտ է դիտարկել որպես առաջնահերթություն՝ դատախազների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հանցավորության տարբեր դրսևորումներին պատշաճ արձագանքելու համար: Այս ամենով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել նաև որոշակիորեն փոփոխելու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ցանկը` ըստ հանցատեսակների դատախազների մասնագիտացումը առավել բարձրացնելու նպատակով:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է առանձին հանցատեսակների աճի տենդենցների, բացահայտման, նախականխման աշխատանքների բարելավման անհրաժեշտության մասին՝ հիմքում դնելով պատճառների, պայմանների, օրինաչափությունների մասնագիտացված խոր ուսումնասիրությունների արդյունքները:

Բացի այդ, էապես կարևորվում է նաև քրեական հետապնդման բոլոր մարմինների կողմից առանձին հանցատեսակներով քրեաիրավական միասնական մոտեցումների ամրապնդումը:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասի 8-րդ կետը, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը և 30-րդ հոդվածի 3-րդ մասը՝

 

Հ ր ա մ ա յ ու մ   ե մ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի հունիսի 29-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 43 հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչությունը, հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունը, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչությունը, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչությունը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը լուծարել (գործունեությունը դադարեցնել):

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն:

5. Քարտուղարությունից բաժանման ձևով ստեղծել ներքոնշյալ բաժինները.

 Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին,

8) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին,

9) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին,

10) Պետական շահերի պաշտպանության վարչությանն աջակցող բաժին,

11) Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությանն աջակցող բաժին,

12) Միջազգային-իրավական համագործակցության վարչությանն աջակցող բաժին,

13) Ընդհանուր բաժին,

14) Արխիվի բաժին:

6. Հայաստանի Հանրապետության դատախազության կազմակերպամեթոդական բաժինը վերակազմավորել որպես կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությանն աջակցող բաժին:

7. Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման բաժինը վերակազմավորել որպես Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչություն:

8. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

9. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը հաստատելու մասին» 2008թ. սեպտեմբերի 20-ի N 59 հրամանը համապատասխանեցնել սույն հրամանի հավելվածին:

10. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

11. Սույն հրամանի պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերին և ավագ դատախազներին, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին և ավագ դատախազին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականներին ու օգնականներին, Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարին:

 

 

 

Ա.ԴԱՎԹՅԱՆ

 

  ՀԱՎԵԼՎԱԾ

                                                                     Հայաստանի Հանրապետության

գլխավոր դատախազի 2019 թվականի

                                                                     սեպտեմբերի       N      հրամանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ընդհանուր դրույթներ

 

Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ՝ դատախազություն) իրականացնում է Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) իրեն վերապահված լիազորությունները:
Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Դատախազությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և կանոնադրության հիման վրա:
Դատախազության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության դատախազություն.

2) ռուսերեն` Прокуратура Республики Армения.

3) անգլերեն` The Prosecutor's office of the Republic of Armenia:

Դատախազությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Դատախազությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
 Դատախազության կառուցվածքում ընդգրկվում են գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, գլխավոր դատախազի խորհրդականների, օգնականների և գլխավոր դատախազի տեղակալների օգնականների պաշտոնները, դատախազության կազմում գտնվող դատախազությունները, կառուցվածքային ստորաբաժանումները:
Դատախազության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հանրապետության 85 (Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն), Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տիգրան Մեծի 50 (Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ու բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություններ):

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Դատախազության նպատակներն են`

Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումը.  
հանցավոր ոտնձգություններից քաղաքացիների, իրավաբանական անձանց և պետության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը.
մինչդատական քրեական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների և դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի արդյունավետության և որակի ապահովումը.
օրինականության ամրապնդմանը, հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների բացահայտմանն ու վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը.
հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ապահովման հիմնական ուղղությունների կանխորոշումը, առաջնահերթությունների նախանշումը, հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված ընդհանուր բնույթի և կոնկրետ միջոցառումների մշակումը, հանցավորության դեմ պայքարում իրավապահ բոլոր մարմինների ջանքերի համակարգումը.
դատախազական գործունեության իրականացման կանխատեսելիության ու միասնականության ապահովումը.
պետությանը պատճառված նյութական վնասների վերականգնումը.
հանցավորության դեմ պայքարում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացումը, մասնակցությունը համապատասխան ծրագրերին, ինչպես նաև ակտիվ ներգրավվումը միջազգային կառույցների աշխատանքներին:

Դատախազության խնդիրներն են՝

1) Uահմանադրությամբ, oրենքով ու այլ օրենքներով դատախազությանը վերապահված գործառույթների ու լիազորությունների պատշաճ և արդյունավետ իրականացումը, դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, այդ նպատակով պետական այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության իրականացումը, ինչպես նաև այս խնդիրների լուծմանը խոչընդոտող հանգամանքների և պայմանների բացահայտումն ու վերացումը.

2) միասնական քրեական քաղաքականություն մշակելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ համակարգված պայքարի մղումը.

3) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Uահմանադրությամբ, oրենքով ու այլ օրենքներով դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացման քաղաքականության միասնականության ապահովումը.

4) հանցավորության մակարդակի դրական շարժընթացի ապահովումը, հանցավորության մակարդակի որակական ցուցանիշների բարելավումը.

5) մինչդատական քրեական վարույթի լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման վերաբերյալ օրենսդրական պահանջների անշեղ իրացումը.

6) անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու, օրենքի և դատարանի առջև հավասարության, անձի և բնակարանիանձեռնմխելիության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովումը, սահմանադրական, քրեադատավարական ու միջազգային իրավական այլ հանրաճանաչ սկզբունքների պատշաճ իրացումը.

7) պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում օրենքի գերակայությունը և միատեսակ կիրառումը.

8) միասնական և կանխատեսելի պատժողական քաղաքականության ապահովումը.

9) պետության շահերի արդյունավետ պաշտպանությունը և պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնումը, ինչպես նաև պետությանը պատճառվելիք հնարավոր վնասների կանխումը.

) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը։

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

 Դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հարուցում է քրեական հետապնդում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում ապահովում է մինչդատական վարույթում և դատական քննության ընթացքում դատախազին վերապահված լիազորությունների իրականացումը:
Դատախազությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է նաև հետևյալ գործառույթները.

1) Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և վերահսկողության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրացման սահմաններում՝

1.1) իրականացնում է հսկողություն և վերահսկողություն հետաքննության  և նախաքննության մարմինների համապա­տասխան ստորաբաժանումների կողմից կատարվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

1.2) ստուգում է հետաքննության  և նախաքննության մարմինների համապա­տասխան ստորաբաժանումների կողմից կատարվող մինչդատական քրեական վարույթի օրինականության վիճակը.

1.3) ստուգում է դատախազու­թյուններում գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի դատախազական ակտերի, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողու­թյան իրականացման վիճակը.

1.4) ուսումնասիրում և ամփոփում է դատախազություն­ներում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատա­խազական հսկողության պրակտիկան.

1.5)  մշակում  և գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին առաջարկություններ է ներկայացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության կազ­մակերպման և իրականացման, արդյու­նա­վետության բարձրացման մասին.

1.6) նախապատրաստում է հանցագործությունների քննության և դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողության հարցերի վերա­բերյալ մեթոդական հանձնարարականների նախագծեր.

1.7) մասնակցում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հրավիրած խորհրդակցություններում դատախազների հաշվետվությունների և հաղորդումների քննարկմանը՝ կապված մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության կազմակերպման և իրականացման ընթացքի հետ.

1.8)  ապահովում է ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին կատար­ված ծանր հանցագործությունների և արտակարգ դեպքերի մասին գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին իրազեկումը.

1.9) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնակարգով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում,  իրականացնում է այլ գործառույթներ:

2) Դատարաններում մեղադրանքի պաշտպանության ոլորտում, օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրացման սահմաններում՝

2.1) պաշտպանում է մեղադրանքը դատարաններում.

2.2) վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում պաշտպանում է դատավճիռների ու որոշումների դեմ բերված բողոքները.

2.3) օրենքով սահմանված ժամկետում և կարգով, իր իրավասության սահմաններում, ստուգում է դատավճիռների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը, կազմում է օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ բերվող վերաքննիչ բողոքներ, ինչպես նաև նախապատրաստում է օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների դեմ բերվող վճռաբեկ բողոքների նախագծեր և պաշտպանում այդ բողոքները վճռաբեկ դատարանում.

2.4) ստուգում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի` ոլորտին վերաբերող դատախազական ակտերի կատարման, ինչպես նաև դատարաններում մեղադրանքի պաշտպանության և դատավճիռների ու որոշումների բողոքարկման աշխատանքների իրականացման վիճակը.

2.5) ուսումնասիրում և ամփոփում է դատարաններում մեղադրանքի պաշտպանության և դատավճիռների ու որոշումների բողոքարկման պրակտիկան.

2.6) վերլուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում մեղադրանքի պաշտպանության որակի նկատմամբ վերահսկողության արդյունավետության  բարձրացմանն ուղղված միջոցառումներ․

2.7) նախապատրաստում է դատարաններում մեղադրանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ մեթոդական  հանձնարարականների նախագծեր.

2.8) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնակարգով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում,  իրականացնում է այլ գործառույթներ:

3) Պետական շահերի պաշտպանության ոլորտում, օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրացման սահմաններում՝

3.1) օրենքով սահմանված կարգով իրականացնում է պետական շահերի պաշտպանություն.

3.2) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, պետության շահերի խախտումներ հայտնաբերելու դեպքում, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

3.3) պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով պահանջում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.

3.4) մինչև պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը, նախազգուշացնում է պետական շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին.

3.5) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, մասնակցում դատարանում գործի քննությանը.

3.6) հանցագործության դեպք հայտնաբերելիս հարուցում է քրեական գործ.

3.7) օրենքով սահմանված կարգով և ժամկետում ստուգում է պետության շահերին առնչվող դատական ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը, կազմում վերաքննիչ և վճռաբեկ բողոքների նախագծեր, իրականացնում բերված բողոքների պաշտպանությունը.

3.8) եզրակացություն է ներկայացնում դատախազության կազմում գտնվող դատախազությունների դատախազների բերած բողոքների օրինականության և հիմնավորվածության մասին.

3.9) քննարկում է պետության շահերին առնչվող դատական ակտերի օրինականության վերաբերյալ դատախազների, պետական մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց միջնորդությունները և դրանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին.

3.10)  ներկայացվող ոլորտում դատա­խազություններին ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն.

3.11) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ստուգում է դատախազություններում պետական շահերի պաշտպանության հարցերով՝ գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի դատախազական ակտերի կատարման, պետական շահերի պաշտպանության հայցերի նախապատրաստման, հարուցման, դատարաններում դրանց քննությանը մասնակցելու և պետության շահերին առնչվող՝ դատական ակտերի բողոքարկման աշխատանքների կազմակերպման և իրականացման վիճակը.

3.12) նախապատրաստում է պետական շահերի պաշտպանության հարցերի վերաբերյալ մեթոդական հանձնարարականների նախագծեր.

3.13) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում,  իրականացնում է այլ գործառույթներ:

4) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում, օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրացման սահմաններում՝

4.1)  իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում է համապատասխան մարմիններում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ անմիջական հսկողության իրականացումը.

4.2) վերահսկում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի՝ ոլորտին վերաբերող իրավական ակտերի կատարումը.

4.3) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ դատախազության կազմում գտնվող դատախազություններում իրականացնում է ստուգումներ.

4.4) ուսումնասիրում ու ամփոփում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում դատախազության գործունեության կազմակերպման ու իրականացման պրակտիկան.

4.5) մշակում և գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին առաջարկություններ է ներկայացնում պատիժների, հարկադրանքի և կատարողական հարցերով դատախազության գործունեության կազմակերպման ու իրականացման արդյունավետության բարձրացման  մասին.

4.6) նախապատրաստում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման հարցերին վերաբերող մեթոդական հանձնարարականների  նախագծեր.

4.7) գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին եզրակացություն է ներկայացնում դատախազների դատախազական ակտերի, ինչպես նաև բողոքների, միջնորդությունների, հայցադիմումների օրինականության և հիմնավորվածության մասին.

4.8) աջակցում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում դատախազների աշխատանքներին.

4.9) պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերում ապահովում է օրենքների պահանջների միատեսակ կիրառությունը.

4.10) ազատությունից զրկման, ազատության սահմանափակման, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և օրենքով նախատեսված զենքի գործադրման դեպքերում ապահովում է անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.

4.11) ապահովում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում պետության շահերի պաշտպանությունը.

4.12) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնակարգով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում,  իրականացնում է այլ գործառույթներ:

 5) Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման ոլորտներում իր իրավասության իրացման սահմաններում՝

5.1) մշակում է դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծեր.

5.2) ամփոփում է դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացված կարծիքները.

5.3)  գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին է ներկայացնում  դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ամփոփ կարծիք.

5.4) նախապատրաստում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հրամանների, կարգադրությունների և հանձնարարությունների նախագծեր.

5.5) անցկացնում է դատախազությունում նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի, գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հրամանների, կարգադրությունների և հանձնարարականների նախագծերի իրավական փորձաքննություն.

5.6)  աջակցում է դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի սահմանադրականության հարցերով, ինչպես նաև վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կամ վարչական դատարան դիմելու, Սահմանադրական կամ վարչական դատարանում քննությանը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի մասնակցելու լիազորության իրականացմանը.

5.7) դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունների հիման վրա ներկայացնում է օրենսդրության կատարելագործմանն ու դատախազության գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.

5.8) դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու և օրենսդրությունը կատարելագործելու ուղղությամբ առաջարկություններ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին.

5.9)  դատախազությունում առկա հիմնախնդիրների լուծման վերաբերյալ գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին ներկայացնում է վերլուծություններ, զեկույցներ և այլ նյութեր.

5.10) մշակում է դատախազության գործունեության զարգացման հայեցակարգեր և ծրագրեր.

5.11) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է դատախազության գործունեությանը վերաբերող հայեցակարգերի, օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին, ինչպես նաև դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի և իր իրավասությանը վերապահված այլ հարցերի քննարկմանը՝ համապատասխան մարմիններում ու կազմակերպություններում.

5.12) դատախազության բարեփոխումների գործընթացի շրջանակներում համագործակցում է այլ պետությունների դատախազությունների, իրավասու այլ մարմինների և հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ.

5.13) կազմակերպում է դատախազության գործունեության բարելավման հարցերով  միջազգային և ներպետական համաժողովներ և սեմինարներ, մասնակցում է տվյալ ոլորտում միջազգային բնույթի ծրագրերին ու միջոցառումներին.

5.14) աջակցում է դատախազության աշխատողների ուսուցման և որակավորման բարձրացման գործընթացի արդյունավետության բարելավմանը.

5.15) մասնակցում է Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի հրատարակման աշխատանքներին.

5.16) համապատասխան առաջարկների հիման վրա մշակում է դատախազության կիսամյակային աշխատանքային ծրագիրը, ուսումնասիրում և ամփոփում է ծրագրային միջոցառումների իրականացման վիճակը.

5.17) վերահսկում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի դատախազական ակտերի կատարումը.

5.18) ապահովում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հրավիրած խորհրդակցությունների նախապատրաստումն ու աշխատանքների կազմակերպումը, վերահսկում ընդունված որոշումների կատարումը.

5.19) ապահովում է դատախազության կոլեգիայի աշխատանքների նախապատրաստումն ու կազմակերպումը, վերահսկում ընդունված որոշումների կատարումը.

5.20) վերահսկում է հսկողության վերցված դիմումների և բողոքների քննարկման ժամկետների պահպանումը, քաղաքացիների և պաշտոնատար անձանց դիմումների ու բողոքների քննարկման կարգի պահպանմանն առնչվող գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարականների կատարումը.

 5.21) կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու համար սահմանված կարգով անցկացնում է ծառայողական ուսումնասիրություն.

5.22) գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթ և կազմում համապատասխան եզրակացություն.

5.23) ըստ անհրաժեշտության՝ վերլուծում է դատախազության ստորաբաժանումներից ստացվող կազմակերպական բնույթի փաստաթղթերը և համապատասխան առաջարկներ ներկայացնում գլխավոր դատախազին.

5.24) ըստ անհրաժեշտության՝ գլխավոր դատախազին ներկայացնում է զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ դատախազական գործունեության ոլորտներում իրավիճակի և զարգացման միտումների մասին, ինչպես նաև առաջարկություններ` դրանց առնչվող հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

5.25) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնակարգով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում,  իրականացնում է այլ գործառույթներ:

6) Միջազգային-իրավական համագործակցության բնագավառում, իր իրավասության իրացման սահմաններում՝

6.1) մասնակցում է միջազգային-իրավական համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, հուշագրերի կամ ծրագրերի, գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի դատախազական ակտերի նախագծերի մշակմանը.

6.2) ուսումնասիրում է դատախազություն ուղարկված միջազգային պայմանագրերի, հուշագրերի կամ ծրագրերի նախագծերը՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով գլխավոր դատախազության իրավասու ներկայացուցիչների մասնակցությունը նշված փաստաթղթերի նախապատրաստման համար անցկացվող խորհրդակցություններին և բանակցություններին.

6.3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատախազությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի, հուշագրերի կամ ծրագրերի օրինակների պահպանությունը, մշակում և գլխավոր դատախազության ղեկավարությանն առաջարկություններ է ներկայացնում գործող միջազգային պայմանագրերում, հուշագրերում կամ ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր միջազգային պայմանագրերի, հուշագրերի նախագծեր մշակելու անհրաժեշտության վերաբերյալ. 

6.4) գլխավոր դատախազության այլ ստորաբաժանումների հետ մասնակցում է դատախազության իրավասության մեջ մտնող՝ միջազգային-իրավական համագործակցության ոլորտում միջազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.

6.5) ապահովում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատախազությունների ու իրավապահ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը, այդ թվում՝ նշված կառույցների հետ նախատեսված միջոցառումներին անմիջական  մասնակցության եղանակով.

6.6) ուսումնասիրում է անձանց միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ) հարցումները.

6.7) հետևում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով կոնկրետ գործերով միջազգային հետախուզման գործընթացի իրավաչափության ապահովմանը.

6.8) օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին է ներկայացնում քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներ.

6.9) ապահովում է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված հարցումների կատարումը.

6.10) օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին է ներկայացնում քրեական հետապնդման ենթարկելու նպատակով անձանց էքստրադիցիայի (հանձնման) մասին միջնորդություններ.

6.11) ապահովում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձանց էքստրադիցիայի (հանձնման) հետ կապված իրավական գործընթացը.

6.12) օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին է ներկայացնում քրեական հետապնդման միջնորդություններ (քրեական գործեր և նյութեր).

6.13) ապահովում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից քրեական հետապնդման միջնորդությունների (քրեական գործերի և նյութերի) ստացումը և հետագա ընթացքը.

6.14) մինչդատական վարույթում գտնվող գործերով լուծում է միջազգային պայմանագրերով, ինչպես նաև փոխադարձության հիման վրա, նախատեսված իրավական օգնություն (հանձնում, վարույթների փոխանցում) ցույց տալու հարցերը.

6.15) ամփոփում է դատախազության գործունեությունը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում.

6.16) համագործակցում է օտարերկրյա պետությունների դատախազությունների, պետական և այլ մարմինների հետ.

6.17) գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, սույն կանոնակարգով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում, իրականացնում է այլ գործառույթներ:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

Դատախազության կառավարումն իրականացնում է գլխավոր դատախազը:  
Գլխավոր դատախազը ղեկավարում է դատախազության գործունեությունը:
Գլխավոր դատախազին անմիջական հաշվետու են գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության ավագ դատախազները, գլխավոր քարտուղարը, գլխավոր դատախազի խորհրդականները, օգնականները, դատախազության կազմում գտնվող դատախազությունների ղեկավարները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Գլխավոր դատախազին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
Գլխավոր դատախազը՝

1) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.

2) դատախազության կոլեգիայի առաջարկությամբ սահմանում է դատախազության լիազորությունների իրականացմանուղղությունները.

3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների, գլխավոր դատախազության ավագ դատախազների (դատախազների) միջև.

4) սահմանում է դատախազությունների, գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների լիազորությունների իրականացման շրջանակը.

5) ընթացիկ հարցերի լուծման նպատակով uտեղծում է խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, սահմանում դրանց գործունեության կարգը, ինչպես նաև հրավիրում է խորհրդակցություններ, անձամբ ղեկավարում դրանց աշխատանքը կամ այն հանձնարարում այլ դատախազի.

6) հաստատում և փոփոխում է դատախազության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը.

7) օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում սահմանում է դատախազության հաստիքների քանակը և հաստիքացուցակը (այդ թվում՝ հաստատում և փոփոխում է հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը, հաստիքների քանակը և հաստիքացուցակը).

8) ղեկավարում է դատախազության ընթացիկ գործունեությունը, պատաuխանատու է դատախազության առջև դրված լիազորությունների իրականացման համար.

9) ղեկավարում և վերահսկում է գլխավոր դատախազության ավագ դատախազների, (դատախազների), գլխավոր դատախազի խորհրդականների և օգնականների աշխատանքները.

10) uահմանված կարգով որոշում է պաշտոնեական գործուղումների, ընդունելությունների հետ կապված հարցերը.

11) առաջարկություններ է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն՝ դատախազության գործունեությանն ու լիազորությունների իրականացմանը վերաբերող օրենսդրության կատարելագործման համար, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.

12) առանց լիազորագրի հանդեu է գալիu դատախազության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ Հայաuտանի Հանրապետության անունից, ինչպեu նաև տալիu է դատախազության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ Հայաuտանի Հանրապետության անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

13) oրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վերացնում է իր տեղակալների և մյուս դատախազների, գլխավոր քարտուղարի՝ Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող իրավական ակտերը.

14) լuում և հաստատում է դատախազության գործունեության մաuին տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը, քննում է գործունեության uտուգման արդյունքները, հաuտատում դատախազության տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանuական հաշվետվությունների արժանահավատության վերuտուգման արդյունքները.

15)  վերահսկողություն է իրականացնում դատախազությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

16) արձակուրդ է տրամադրում դատախազության աշխատողներին.

17) ներկայացնում է դատախազությունը oտարերկրյա պետությունների դատախազությունների և այլ պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դրանց ներկայացուցչությունների հետ հարաբերություններում.

18) ապահովում է դատախազության համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.

19) կատարում է  քաղաքացիների ընդունելություն,  քննարկում է դատախազների դեմ բերված բողոքներն ու դիմումները.

20) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ դատախազներին և դատախազության քաղաքացիական ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին դիմելու առաջարկով.

21) oրենքով uահմանված կարգով շնորհում է դաuային աuտիճաններ.

22) իր իրավասության սահմաններում խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում դատախազներին ու դատախազության աշխատակիցներին.

23) սահմանում է դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով.

24) նշանակում և ազատում է իր խորհրդականին, օգնականին, գլխավոր դատախազի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

25) օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դատախազության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

26) հաստատում է դատախազության ներքին կարգապահական կանոնները.

27) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Գլխավոր դատախազի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ գլխավոր դատախազին փոխարինող գլխավոր դատախազի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է գլխավոր դատախազին վերապահված լիազորությունները:
Գլխավոր դատախազի տեղակալը՝

1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից դատախազության համակարգում իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.

2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.

3) միջնորդություն է ներկայացնում գլխավոր դատախազին՝ դատախազներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) գլխավոր դատախազին  պարբերաբար տեղեկություն է ներկայացնում իր համակարգման ոլորտի իրավիճակի մաuին.

5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում գլխավոր դատախազի իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահuկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում գլխավոր դատախազին.  

6) ըստ անհրաժեշտության` մասնակցում է գլխավոր դատախազի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, ընդունելություններին, քննարկումներին.

7) գլխավոր դատախազի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների  նիստերին ու խորհրդակցություններին, համագործակցում վերջիններիս հետ.

8) գլխավոր դատախազի հանձնարարությամբ  կատարում է աշխատանքի բաժանում  իր համակարգման ոլորտներում գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների դատախազների միջև.

9) կատարում է քաղաքացիների ընդունելություն.

10) արձակուրդ է տրամադրում դատախազության աշխատողներին.

11) oրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վերացնում է իրեն հանձնարարված ոլորտներում իրավասու պաշտոնատար անձանց դատախազական ակտերը.

12) ընթացիկ հարցերի լուծման նպատակով uտեղծում է աշխատանքային խմբեր, հրավիրում խորհրդակցություններ.

13) գլխավոր դատախազին ներկայացնում է առաջարկություններ՝ վերջինիս իրավաuությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

14) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը.

15) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Գլխավոր դատախազի տեղակալի ժամանակավոր բացակայության դեպքում գլխավոր դատախազի հրամանով նրան փոխարինում է գլխավոր դատախազի մյուս տեղակալը: Զինվորական դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում գլխավոր դատախազի հրամանով նրան փոխարինում է զինվորական դատախազի տեղակալը:

21. Գլխավոր դատախազի տեղակալն ունի օգնական: Գլխավոր դատախազի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Գլխավոր դատախազի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է  գլխավոր դատախազի տեղակալին:

22. Դատախազությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է դատախազության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը՝

2) օրենքով, իրավական այլ ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է դատախազությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է դատախազության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) գլխավոր դատախազին ներկայացնում է դատախազության տարեկան հաշվեկշիռը.

5) գլխավոր դատախազին ներկայացնում է առաջարկություններ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) գլխավոր դատախազին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է գլխավոր դատախազի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է գլխավոր դատախազի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով գլխավոր դատախազին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական իրավական ակտեր, տալիս  հանձնարարականներ:

27. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը նրան փոխարինում է բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին և հաշվետու գլխավոր դատախազին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է գլխավոր դատախազը:

28.  Գլխավոր դատախազի խորհրդականը՝

համաձայնեցնելով գլխավոր դատախազի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագիրը.
պարբերաբար գլխավոր դատախազին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների ու իրադարձությունների մասին, և առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
գլխավոր դատախազի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
գլխավոր դատախազի հանձնարարությամբ նախապատրաuտում է գլխավոր դատախազի ելույթները, դիմումները, ուղերձները և նամակները, ինչպեu նաև նրա անունից կազմվող այլ փաuտաթղթեր.
գլխավոր դատախազի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
կատարում է գլխավոր դատախազի կողմից տրված այլ հանձնարարականներ:

29. Գլխավոր դատախազի օգնականը՝

կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում գլխավոր դատախազին.
համաձայնեցնելով գլխավոր դատախազի հետ` կազմակերպում է գլխավոր դատախազի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում գլխավոր դատախազին.
կազմակերպում է գլխավոր դատախազի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
համագործակցելով դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` գլխավոր դատախազի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
նախապատրաստում և գլխավոր դատախազին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
կատարում է գլխավոր դատախազի այլ հանձնարարականներ:

30. Գլխավոր դատախազի տեղակալի օգնականը՝

գլխավոր դատախազի տեղակալի սահմանած պարբերականությամբ ամփոփ տեղեկություն է ներկայացնում գլխավոր դատախազի տեղակալին՝ հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ, առաջարկություններ՝ լուծման վերաբերյալ.
կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում գլխավոր դատախազի տեղակալին.
համաձայնեցնելով գլխավոր դատախազի տեղակալի հետ` կազմակերպում է գլխավոր դատախազի տեղակալի ընթացիկ ու հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում գլխավոր դատախազի տեղակալին.
կազմակերպում է գլխավոր դատախազի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ, համագործակցելով դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ, նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
կատարում է գլխավոր դատախազի տեղակալի այլ հանձնարարականներ:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԸ

 

31. Դատախազության կառուցվածքում ընդգրկվում են՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը,
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալները,
Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարը և գլխավոր քարտուղարի տեղակալը,
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականները, օգնականները և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների օգնականները,
գլխավոր դատախազությունը,
Երևան քաղաքի դատախազությունը,
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունը,
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը,
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը,
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը,
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը,
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը,
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը,
Արարատի մարզի դատախազությունը,
Արմավիրի մարզի դատախազությունը,
Արագածոտնի մարզի դատախազությունը,
Գեղարքունիքի մարզի դատախազությունը,
Լոռու մարզի դատախազությունը,
Կոտայքի մարզի դատախազությունը,
Շիրակի մարզի դատախազությունը,
Սյունիքի մարզի դատախազությունը,
Վայոց ձորի մարզի դատախազությունը,
Տավուշի մարզի դատախազությունը,
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը, որը կազմված է՝

24.1) Զինվորական կենտրոնական դատախազությունից,

24.2) Երևանի կայազորի զինվորական դատախազությունից,

24.3) Գորիսի կայազորի զինվորական դատախազությունից,

24.4) Լոռու կայազորի զինվորական դատախազությունից,

24.5) Սևանի կայազորի զինվորական դատախազությունից,

24.6) Շիրակի կայազորի զինվորական դատախազությունից,

24.7) Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունից,

24.8) Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունից,

24.9) Թիվ 2 կայազորի զինվորական դատախազությունից,

24.10) Թիվ 3 կայազորի զինվորական դատախազությունից,

25) դատախազության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

32. Դատախազության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) Գլխավոր դատախազության ստորաբաժանումներ.

1.1) Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն,

1.2) Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
Պետական շահերի պաշտպանության վարչություն,
Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչություն,
Միջազգային-իրավական համագործակցության վարչություն:

2) Զինվորական կենտրոնական դատախազության ստորաբաժանումներ.

2.1) Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժին,

2.2) Կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժին,

2.3) Պետական շահերի պաշտպանության բաժին:

33. Դատախազության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) Ֆինանսատնտեսական վարչություն.

1.1)  հաշվապահական հաշվառման բաժին,

1.2) գնումների համակարգման բաժին,

1.3) նյութատեխնիկական ապահովման բաժին,

2) Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչություն.

3) Արարողակարգի վարչություն.

4) Անձնակազմի կառավարման վարչություն.

5) Ընդհանուր բաժին.

6) Արխիվի բաժին.

7) Ներքին աուդիտի բաժին.

8) Հանրային կապերի բաժին.

9) Վիճակագրության և վերլուծության բաժին.

10) Առաջին բաժին.

11) Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժին.

12) Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին.

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին.

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին.
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին.
Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին.
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին.
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին.
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին.
Պետական շահերի պաշտպանության վարչությանն աջակցող բաժին.
Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությանն աջակցող բաժին.
Միջազգային-իրավական համագործակցության վարչությանն աջակցող բաժին.
Զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչություն.
Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչություն.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության տարածքային բաժին.
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժին.
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժին.
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության տարածքային բաժին.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժին.
Շենգավիթ վարչական շրջանի դատախազության տարածքային բաժին.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության տարածքային բաժին.
Կոտայքի մարզի դատախազության տարածքային բաժին.
Արարատի մարզի դատախազության տարածքային բաժին.
Արմավիրի մարզի դատախազության տարածքային բաժին.
Արագածոտնի մարզի դատախազության տարածքային բաժին.
Շիրակի մարզի դատախազության տարածքային բաժին.
Լոռու մարզի դատախազության տարածքային բաժին.
Տավուշի մարզի դատախազության տարածքային բաժին.
Գեղարքունիքի մարզի դատախազության տարածքային բաժին.
Վայոց ձորի մարզի դատախազության տարածքային բաժին.
Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժին.
Երևանի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին.
Գորիսի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին.
Լոռու կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին.
Սևանի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին.
Շիրակի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին.
Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին.
Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին.
Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին.
Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

34. Դատախազությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

35. Դատախազության գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով դատախազության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

36. Դատախազությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

37. Դատախազությունը տիրապետում, օգտագործում, իսկ իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

38. Դատախազության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Դատախազությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

40. Դատախազության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

41. Դատախազության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

42. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները: