Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի՝ 2024 թվականի հունվարի 22-ի «Ծառայողական քննություն նշանակելու մասին» թիվ N 4-Լ հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 11/33-Ա, 11/34-Ա և 11/35-Ա հրամաններով.
- Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետ Լիրա Իվանի Սարգսյանի նկատմամբ կիրառվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:
- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի մասնագետ Տաթևիկ Արթուրի Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:
- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետ Գայանե Գագիկի Մադոյանի նկատմամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներն ընդունվել են ի գիտություն: