Հայտարարություններ
26/02/2024
Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի՝ 2024 թվականի հունվարի 22-ի «Ծառայողական քննություն նշանակելու մասին» թիվ N 4-Լ հրամանով նշանակված ծառայողական քննության ընթացքում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության եզրափակիչ մասի համաձայն՝
«1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետ Գայանե Գագիկի Մադոյանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոնների խախտման համար, քանի որ վերջինս գործել է Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագրքի 6-րդ կետին համապատասխան՝ իրացնելով հակաիրավական գործողությունների մասին իրավասու պաշտոնատար անձին տեղեկացնելու պարտականությունը:
2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի մասնագետ Տաթևիկ Արթուրի Գրիգորյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության, քանի որ վերջինիս գործողություններով խախտվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 28-րդ հոդվածի 3-րդ մասը, Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագրքի 4-րդ, 10-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների 40-րդ կետի 3-րդ ենթակետը, 61-րդ կետի 5-րդ ենթակետը, 61-րդ կետի 7-րդ ենթակետը»:
3. Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժին գործուղված Լիրա Իվանի Սարգսյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության, քանի որ վերջինիս գործողություններով խախտվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 28-րդ հոդվածի 3-րդ մասը, Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագրքի 4-րդ, 10-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների 40-րդ կետի 3-րդ ենթակետը, 61-րդ կետի 5-րդ ենթակետը, 61-րդ կետի 7-րդ ենթակետը»: