Նորություններ
07/05/2026
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում, ամփոփելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, հանդես է եկել եզրափակիչ ելույթով և անդրադարձել ընդդիմադիր պատգամավորների՝ Դատախազությանն ուղղված քննադատություններին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ մեղադրյալ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Աննա Վարդապետյանը հայտարարել է. «Ձեր գործընկեր Արթուր Սարգսյանի հետ կապված քրեական վարույթից խոսելուց մոռանում եք նշել, որ 2025 թվականի հունիսի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում»:
Դատախազությունը պահանջ է ներկայացրել Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
«Ես ձեզ առնվազն մեկ շաբաթ առաջ, կրկին Պետաիրավական հանձնաժողովի նիստում, տեղեկացրել եմ, որ եթե ասելիք ունեք, համեցեք, ստորագրեք, որ տեղեկացված եք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, և այն, ինչ առաջին իսկ պատահած բարձրախոսով գոչում եք, համեցեք, քրեական վարույթի շրջանակներում, ցուցմունք տվեք, կրկնում եմ՝ ստորագրելով, որ տեղեկացված եք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ չեք անի»,- եզրափակել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը: