- Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
- մասնակցում է ՀՀ դատախազության գործող համակարգչային ցանցի անխափան աշխատանքի և անվտանգության ապահովման աշխատանքներին.
- մասնակցում է ՀՀ դատախազության համակարգչային ցանցում գործող ցանցային սարքավորումների և սերվերային համակարգերի տեղադրման, արդիականացման և սպասարկման աշխատանքներին.
- մասնակցում է ՀՀ դատախազության և պետական այլ գերատեսչությունների միջև կապի ապահովման աշխատանքներին.
- իրականացնում է ՀՀ դատախազության համակարգչային ցանցերի ադմինիստրատորի և համակարգչային տեխնիկայի սպասարկման մասնագետի ծառայություններ.
- իրականացնում է ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումների ցանցային մոնտաժավորում, ներառյալ մարզային այցելությունները.
- Փորձագետ նախատեսվում է ներգրավել՝ պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամկետով։
- Փորձագետի աշխատավարձը կազմում է՝
436.800 (չորս հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։
- Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն.
- հայերենի իմացություն․
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ՏՏ և/կամ հարակից ոլորտներում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
- Փորձագետի պարտականությունները՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները,
- պահպանել ՀՀ դատախազության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները,
- իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
- Աշխատավայրը` ՀՀ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 5:
- Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի հունիսի 04-ը ներառյալ:
- Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- դիմում ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին․
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրական (CV)․
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրմանվկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք․
- մեկ լուսանկար 3X4 սմ չափի․
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ էլեկտրոնային փոստի միջոցով, էլեկտրոնային փոստի հասցեն` info@prosecutor.am)։
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. (+374 10) 511 549:
- Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն և հարցազրույց:
Տեղեկատվություն
Տեղեկություն՝ ՀՀ դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչությում փորձագետ ներգրավելու համար դիմած և պաշտոնում նշանակված անձանց վերաբերյալ
|
Հ/Հ
|
Դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
|
Փորձագետի պաշտոնում նշանակված անձի անունը, հայրանունը, ազգանունը
|
|
1
|
Պավել Վալերիի Ֆյոդորով
|
Պավել Վալերիի Ֆյոդորով
|
|
2
|
Գեղեցիկ Հովհաննիսյան Սարգիսի
|
-
|