ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն

31/03/2026

ՀՀ դատախազությունը բյուջետային հայտերի մշակման շրջանակներում 2026 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, Գլխավոր դատախազության Կոլեգիայի փոքր դահլիճում բոլոր շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու 2027 թվականի բյուջետային հայտերի շուրջ քննարկմանը:

Բոլոր շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:

Քննարկումը տեղի է ունենալու ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 8-Ա որոշմամբ հատատված ժամանակացույցի 11-րդ կետի համաձայն:

Քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվությունը հրապարակվելու է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում և ներկայացվելու է ՀՀ ֆինանսերի նախարարություն:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 511-881: