Հայտարարություններ
24/11/2025
ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ 2026թ.-ին ՀՀ դատախազության համար անհրաժեշտ փաստաթղթերի, դիմումների, քրեական վարույթների նյութերի հաստատված, նույն գործի շրջանակներում դատարաններում և այլ հաստատություններում գրավոր և բանավոր թարգմանություններն, ինչպես նաև սուրդոթարգմանիչ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու նպատակով՝ ըստ հավելված 1-ով (Հավելված 1՝ գրավոր և բանավոր լեզուների ցանկ, 1 էջի և 1 ժամի առավելագույն գին) ներկայացված լեզուների ցանկի։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր բավարարում են 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (լրաց. 19 մարտի 2020 N 328-Ն, խմբ. 24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն) որոշման 6.1 կետի պահանջներին՝ մրցույթին մասնակցության հայտեր կարող են ներկայացվել ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչություն՝ Սունդուկյան 66ա հասցեով։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2025 թվականի դեկտեմբերի 9-ը, ժամը 12:00-ն։ Մրցույթում հաղթող են ճանաչվելու 20 դեկտեմբերի 2018թ.-ի ՀՀ կառավարության N 1509-Ն (19 մարտի 2020թ.-ի նոր խմբագրմամբ) որոշման պահանջներին և 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (լրաց. 19 մարտի 2020 N 328-Ն, խմբ. 24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն) որոշման 6.4 կետին համապատասխանող անձինք: Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր (Հավելված 2՝ Պայմանագիր)։ Մրցույթի պահանջներին չբավարարող մասնակցության հայտերը ենթակա են մերժման:
Վճարումը կատարելու է ՀՀ դատախազությունը՝ 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն 1-ին կետը փոփոխված) որոշման Հավելված 2-ի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ հանձնման-ընդունման Արձանագրության հիման վրա, իսկ մատուցված ծառայությունները ընդունվում են հանձնման-ընդունման Ակտի հիման վրա (Պայմանագրի Հավելված 2՝ հանձնման-ընդունման Ակտ, Հավելված 3՝ հանձնման-ընդունման Արձանագրություն)։
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է թարգմանված նյութը տրամադրել՝ 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջից ավելը՝ 4 օրյա ժամկետում, եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ, 2 օրինակից, Պատվիրատուի կողմից սահմանված վայրերում (նոտարական թարգմանության անհրաժեշտության դեպքում լիցենզավորված թարգմանչի կողմից թարգմանված նյութերը նոտարական վավերացման ներկայացման), իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում են բնօրինակների հետ։ Թարգմանված նյութը ներկայացվում է A4 ֆորմատով, տառերը՝ 12 տառաչափով, բացառությամբ պարսկերեն, արաբերեն և եբրայերեն լեզուների, որոնք ներկայացվում են 14 տառաչափով, էջերի լուսանցքները՝ վերևից 20մմ, ներքևից 20մմ, աջից 10մմ և ձախից 30մմ, միջտողային միջակայքը 1.5։ Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես թարգմանչական էջը, բայց պակասում է մեկ թարգմանչական էջից, ապա այն հավասարեցվում է մեկ թարգմանչական էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես թարգմանչական էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես թարգմանչական էջի: Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը /նիշերը հաշվարկվում են ծառայություն մատուցող անձի կողմից տրամադրված Microsoft Word էլեկտրոնային ֆայլի միջոցով/, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների, որոնք հաշվարկվում են ըստ թարգմանված էջերի։
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ բանավոր թարգմանություն իրականացնելու համար պարտավոր է Երևան քաղաքում 5 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 24 ժամվա ընթացքում ապահովել թարգմանչի մասնակցությունը, եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ: Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի:
Կից՝ հավելվածները: