Հայտարարություններ
23/12/2024
ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը
Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն իրականացնում է զանգվածային լրատվության միջոցներով Գլխավոր դատախազի և Դատախազության գործունեության լուսաբանման, մամուլի հաղորդագրությունների նախապատրաստման ու տարածման, Բաժնի իրավասությունների շրջանակներում պարզաբանումներով ու հայտարարություններով հանդես գալու հետ կապված աշխատանքներ, մասնակցում է Դատախազության աշխատակիցների մամուլի ասուլիսների կազմակերպման աշխատանքներ, իրականացնում է Դատախազության պաշտոնական ինտերնետային կայքի տեղեկատվական սպասարկման, Գլխավոր դատախազին և Դատախազության պաշտոնատար այլ անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի մասին ծանուցման աշխատանքներ, մասնակցում է Դատախազության իրավասությանը վերաբերող տարբեր թեմաների վերաբերյալ տեսանյութերի պատրաստման,Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստով քաղաքացիներից և զանգվածային լրատվության միջոցներից ստացված դիմումների, հարցումների և դրանց պատասխանների հետ կապված աշխատանքներին, Դատախազությունում անցկացվող միջոցառումների՝ նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, պաշտոնական և աշխատանքային այլ հանդիպումների լուսաբանման աշխատանքներին, իրականացնում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով բացահայտված հանցագործությունների լրատվական բաժնի վարման աշխատանքներ, մասնակցում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ Դատախազության համագործակցության շրջանակներում աշխատանքային համատեղ միջոցառումների կազմակերպման, դրանց լուսաբանման, տեղեկատվության փոխանակման աշխատանքներին, մասնակցում է Բաժնի գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված հայեցակարգային փաստաթղթերի, ծրագրերի մշակման աշխատանքներին:
ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝
Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետով սահմանված դեպքը։
Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ է:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. դեկտեմբերի 26-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։
Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։
Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ r.galstyan@prosecutor.am):