ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի ավագ մասնագետի (31-8-Մ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

16/12/2024

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագիրը

 

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն իրականացնում է զանգվածային լրատվության միջոցներով Գլխավոր դատախազի և Դատախազության գործունեության լուսաբանման, մամուլի հաղորդագրությունների նախապատրաստման ու տարածման, Բաժնի իրավասությունների շրջանակներում պարզաբանումներով ու հայտարարություններով հանդես գալու հետ կապված աշխատանքներ, մասնակցում է Դատախազության աշխատակիցների մամուլի ասուլիսների կազմակերպման աշխատանքներ, իրականացնում է Դատախազության պաշտոնական ինտերնետային կայքի տեղեկատվական սպասարկման, Գլխավոր դատախազին և Դատախազության պաշտոնատար այլ անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի մասին ծանուցման աշխատանքներ, մասնակցում է Դատախազության իրավասությանը վերաբերող տարբեր թեմաների վերաբերյալ տեսանյութերի պատրաստման,Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստով քաղաքացիներից և զանգվածային լրատվության միջոցներից ստացված դիմումների, հարցումների և դրանց պատասխանների հետ կապված աշխատանքներին, Դատախազությունում անցկացվող միջոցառումների՝ նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, պաշտոնական և աշխատանքային այլ հանդիպումների լուսաբանման աշխատանքներին, իրականացնում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով բացահայտված հանցագործությունների լրատվական բաժնի վարման աշխատանքներ, մասնակցում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ Դատախազության համագործակցության շրջանակներում աշխատանքային համատեղ միջոցառումների կազմակերպման, դրանց լուսաբանման, տեղեկատվության փոխանակման աշխատանքներին, մասնակցում է Բաժնի գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված հայեցակարգային փաստաթղթերի, ծրագրերի մշակման աշխատանքներին:

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

 

  • բարձրագույն կրթություն.
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ լրագրության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիաներ՝ փոփոխությունների կառավարում, ժամանակի կառավարում, ելույթների նախապատրաստում և կազմակերպում, փաստաթղթերի նախապատրաստում)։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

  • դիմում (ձևը լրացվում է տեղում).
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը).
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (պատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.
  • ռեզյումե (CV).
  • հայտարարություն 1 (ձև 3՝ լրացվում է տեղում).
  • հայտարարություն 2 (ձև 4՝ լրացվում է տեղում):

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝  r.galstyan@prosecutor.am):