ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ դատախազության արարողակարգի վարչության գլխավոր մասնագետի (31-3-Մ2-4) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

08/05/2024

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը

 

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազի (այսուհետ՝ Գլխավոր դատախազ), Գլխավոր դատախազի տեղակալների, ինչպես նաև՝ ՀՀ դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների, ինչպես նաև՝ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստական աշխատանքներ՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով և միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշներով, իրականացնում է Դատախազության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների ղեկավարների և ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումների կազմակերպման, ըստ անհրաժեշտության, ցուցաբերում է աջակցության ՀՀ ժամանող օտարերկրյա պատվիրակությունների այցեր նախապատրաստող աշխատանքային խմբերին, իրականացնում է օտար լեզվով ստացված և (կամ) ուղարկվող փաստաթղթերի (տեղեկատվության) թարգմանչական աշխատանքներ, Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների շնորհավորական, ցավակցական գրությունների (նամակ, ուղերձ, հրավեր և այլ) նախապատրաստման աշխատանքներ, ՀՀ դատախազության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հետ կապված փաստաթղթաշրջանառության աշխատանքներ, մասնակցում է ՀՀ դատախազության կողմից միջոցառումների կազմակերպման, Վարչության իրավասությունների շրջանակներում գործավարության միասնական կարգի պահպանման, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով աշխատանքներ և, ըստ անհրաժեշտության, իրականացնում է փաստաթղթերի արխիվացման աշխատանքներ, իրականացնում է Վարչության գործունեությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման և իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներ։

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

  • բարձրագույն կրթություն.
  • հանրայինծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային հարաբերությունների կամ թարգմանության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, մասնավորապես, ռուսերենից հայերեն և հայերենից ռուսերեն փաստաթղթերի (տեղեկատվության) թարգմանչական աշխատանքներ.
  • ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիաներ՝ փոփոխությունների կառավարում, ժամանակի կառավարում, ելույթների նախապատրաստում և կազմակերպում, փաստաթղթերի նախապատրաստում)։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը։

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. մայիսի 14-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

Ընտրությունը կատարվելու է թարգմանչական առաջադրանքների ստուգման եղանակով։

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)

  • դիմում (ձևը լրացվում է տեղում).
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.
  • ռեզյումե (CV).
  • հայտարարություն 1(ձև 3՝ կցվում է)․
  • հայտարարություն 2(ձև 4՝ կցվում է)․

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ r.galstyan@prosecutor.am):

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված  ՀՀ դատախազության արարողակարգի վարչության գլխավոր մասնագետի (31-3-Մ2-4) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ

 

Հ/հ

Դիմորդի անուն, հայրանուն և ազգանուն

Նշանակված քաղաքացու անուն, հայրանուն և ազգանուն

  1.  

Վիկտորյա Արթուրի Խաչիկյան

 

  1.  

Մարո Համլետի Թովմասյան

Մարո Համլետի Թովմասյան