Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Եվրոպայի դատախազների խորհրդատվական Խորհուրդ

ՀՀ գլխավոր դատախազությունն ակտիվորեն մասնակցում է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի աշխատանքներին, որը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի կարևորագույն խորհրդատվական մարմիններից մեկը։

Գործառույթներ և նպատակներ

Խորհրդի հիմնական գործառույթներն են՝

  • Եզրակացությունների մշակում. Քրեական գործերով եվրոպական կոմիտեի համար Rec(2000)19 հանձնարարականի իմպլեմենտացիայի (կիրարկման) վերաբերյալ կարծիքների և եզրակացությունների կազմում:
  • Աջակցություն. Նպաստել վերոնշյալ հանձնարարականի արդյունավետ կատարմանը անդամ պետություններում:
  • Տեղեկատվության հավաքագրում. Եվրոպական պետությունների դատախազական համակարգերի գործառույթների և փորձի վերաբերյալ տվյալների փոխանակում:
Ստեղծումը

Հիմնադրվել է 2005թ. հուլիսին՝ ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ՝ քրեական արդարադատությունում դատախազի դերի կարևորման նպատակով։

Կարգավիճակը

ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին է: