Նամակը պետք է շարադրված լինի հայերեն, լինի ստորագրված (այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությամբ) նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն (ցանկալի է նաև հետադարձ կապի միջոցները): Վերոնշյալ տեղեկությունների բացակայության կամ անանուն լինելու դեպքում նամակին ընթացք չի տրվում:
Ինչպես գրել նամակ ՀՀ գլխավոր դատախազին
Հարգելի քաղաքացիներ,
Ձեր դիմումները, բողոքները, հաղորդումներն ու առաջարկությունները՝ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին կամ Դատախազության մարմիններին, կարող եք ուղարկել Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am, կամ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։ Անհրաժեշտ է մուտք գործել կայք, գրանցվել և, լրացնելով համապատասխան դաշտերը, ուղարկել դիմում։
Ի գիտություն