Ծնվել է 1988թ. մարտի 30-ին, ք․ Երևանում
Աշխատանքային գործունեություն
27․01․2025 թվականի հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին
28.07.2023 – 27.01.2025թթ․ - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ,
08.12.2021 - 28.07.2023թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
02.06.2020 - 08.12.2021թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
26.09.2019 - 02.06.2020թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ,
30.11.2018 - 26.09.2019թթ. - ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ,
09.04.2018 - 30.11.2018թթ. - ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ,
12.01.2016 - 09.04.2018թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ,
19.02.2015 - 12.01.2016թթ. - ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական, դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ,
17.01.2014 - 13.03.2014թթ. - Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար:
Կրթություն
2012 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան,
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
Այլ տեղեկություններ
27.01.2025թ. - ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել է Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան,
18.09.2024թ. - ՀՀ նախագահի ՆՀ-276-Ա հրամանով՝ Մխիթար Գոշի մեդալ,
28.06.2024թ. - ՀՀ գլխավոր դատախազի N256-Ա հրամանով՝ հուշանվեր-ժամացույց,
30.06.2023թ. - N 280-Ա հրամանով՝ «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալ,
25.06.2021թ. - N 204-Ա հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
30.06.2016թ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ հուշանվեր-ժամացույց,
2008 - 2013թթ. - Ծառայություն ՀՀ զինված ուժերում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: