հունիսի 27, 2026
Հենրիկ Խաչատրյան
1997-1998թթ.
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, սահմանադրագետ, Արդարադատության պետական խորհրդական
Ծնվել է 1939 թվականին մայիսի 22-ին, Լենինականում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, դասավանդել նույն ֆակուլտետում:
Աշխատել է շրջանային դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ, Սահմանադրական դատարանի անդամ:
1995 թվականին եղել է ՌԴ տնտեսագիտության, ֆինանսների և իրավունքի ակադեմիայի անդամ:
Հենրիկ Խաչատրյանի անունն է կրում Երևանի 199 միջնակարգ դպրոցը:
Հենրիկ Խաչատրյանը բազմաթիվ հոդվածների և գրքերի, աշխատությունների հեղինակ է, համահեղինակ, որոնք վերաբերում են պետական, սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։
Հենրիկ Խաչատրյանը 20 գրքերի և մոտ 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցից են՝ «Հայկական ՍՍՀ պետական իշխանության տեղական մարմինները ներկա ժամանակաշրջանում», «Ագիտատոր և պրոպագանդիստ», «ՍՍՀՄ-ում ազգային-պետական շինարարության սահմանադրական հիմունքները», «Իշխանությունների տարանջատում և պառլամենտարիզ», «Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը», «Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը», «Սահմանադրությունը և կոնստիտուցիոնալիզմի հիմնահարցերը» և այլ աշխատություններ:
Մահացել է 1998 թվականին: