Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հայտարարություններ

Հայտարարություն

նոյեմբեր 25, 2026

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ 2027թ.-ին ՀՀ դատախազության համար անհրաժեշտ փաստաթղթերի, դիմումների, քրեական վարույթների նյութերի հաստատված, նույն գործի շրջանակներում դատարաններում և այլ հաստատություններում գրավոր և բանավոր թարգմանություններն, ինչպես նաև սուրդոթարգմանիչ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու նպատակով՝ ըստ հավելված 1-ով (Հավելված 1՝ գրավոր և բանավոր լեզուների ցանկ, 1 էջի և 1 ժամի առավելագույն գին) ներկայացված լեզուների ցանկի։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր բավարարում են 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (լրաց. 19 մարտի 2020 N 328-Ն, խմբ. 24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն) որոշման 6.1 կետի պահանջներին՝ մրցույթին մասնակցության հայտեր կարող են ներկայացվել ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչություն՝ Սունդուկյան 66ա հասցեով։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 10-ը, ժամը 11:00-ն։ Մրցույթում հաղթող են ճանաչվելու 20 դեկտեմբերի 2018թ.-ի ՀՀ կառավարության N 1509-Ն (փոփոխ. 19 մարտի 2020թ. N 329-Ն, լրաց. 10 հունիսի 2021թ. N 969-Ն) որոշման պահանջներին  և 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (լրաց. 19 մարտի 2020 N 328-Ն, խմբ. 24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն) որոշման 6.4 կետին համապատասխանող անձինք: Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից մինչև պայմանագիր կնքելը պետք է ներկայացվեն թարգմանիչների փաստաթղթերը ամբողջությամբ՝ չդատվածության մասին տեղեկանք, անձնագրի, դիպլոմի և նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի վկայականի պատճեները (եթե փաստաթղթերը օտարալեզու են, ապա պետք է ներկայացվեն հայերեն թարգմանված և հաստատված օրինակները): Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր (Հավելված 2՝ Պայմանագիր)։ Մրցույթի պահանջներին չբավարարող մասնակցության հայտերը ենթակա են մերժման:
Վճարումը կատարելու է ՀՀ դատախազությունը՝ 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն 1-ին կետը փոփոխված) որոշման Հավելված 2-ի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ հանձնման-ընդունման Արձանագրության հիման վրա, իսկ մատուցված ծառայությունները ընդունվում են հանձնման-ընդունման Ակտի հիման վրա (Պայմանագրի Հավելված 2՝ հանձնման-ընդունման Ակտ, Հավելված 3՝ հանձնման-ընդունման Արձանագրություն)։
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է թարգմանված նյութը տրամադրել՝ (թղթային տարբերակով և եռակողմ հանձնման-ընդունման ակտով) 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջից ավելը՝ 4 օրյա ժամկետում, եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ, նվազագույնը 2 օրինակից (ըստ Պատվիրատուի պահանջի), Պատվիրատուի կողմից սահմանված վայրերում (նոտարական թարգմանության անհրաժեշտության դեպքում լիցենզավորված թարգմանչի կողմից թարգմանված նյութերը նոտարական վավերացման ներկայացման), իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում են բնօրինակների հետ։ Թարգմանված նյութը ներկայացվում է A4 ֆորմատով, տառերը՝ 12 տառաչափով, բացառությամբ պարսկերեն, արաբերեն և եբրայերեն լեզուների, որոնք ներկայացվում են 14 տառաչափով, էջերի լուսանցքները՝ վերևից 20մմ, ներքևից 20մմ, աջից 10մմ և ձախից 30մմ, միջտողային միջակայքը 1.5։ Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես թարգմանչական էջը, բայց պակասում է մեկ թարգմանչական էջից, ապա այն հավասարեցվում է մեկ թարգմանչական էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես թարգմանչական էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես թարգմանչական էջի: Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը (նիշերը հաշվարկվում են ծառայություն մատուցող անձի կողմից տրամադրված Microsoft Word էլեկտրոնային ֆայլի միջոցով), բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների, որոնք հաշվարկվում են  ըստ թարգմանված էջերի։
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ բանավոր թարգմանություն իրականացնելու համար պարտավոր է Երևան քաղաքում 5 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 24 ժամվա ընթացքում ապահովել թարգմանչի մասնակցությունը, եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ: Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է  30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի: