Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հայտարարություններ

Քաղվածք Դատախազության գլխավոր քարտուղարի հրամանով նշանակված ծառայողական քննության ընթացքում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունից

փետրվարի 26, 2024

Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի՝ 2024 թվականի հունվարի 22-ի «Ծառայողական քննություն նշանակելու մասին» թիվ N 4-Լ հրամանով նշանակված ծառայողական քննության ընթացքում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության եզրափակիչ մասի համաձայն՝ 

 

«1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետ Գայանե Գագիկի Մադոյանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոնների խախտման համար, քանի որ վերջինս գործել է Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագրքի 6-րդ կետին համապատասխան՝ իրացնելով հակաիրավական գործողությունների մասին իրավասու պաշտոնատար անձին տեղեկացնելու պարտականությունը:

 

2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի մասնագետ Տաթևիկ Արթուրի Գրիգորյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության, քանի որ վերջինիս գործողություններով խախտվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 28-րդ հոդվածի 3-րդ մասը, Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագրքի 4-րդ, 10-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների 40-րդ կետի 3-րդ ենթակետը, 61-րդ կետի 5-րդ ենթակետը, 61-րդ կետի 7-րդ ենթակետը»:

 

3. Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժին գործուղված Լիրա Իվանի Սարգսյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության, քանի որ վերջինիս գործողություններով խախտվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ  մասերը, 28-րդ հոդվածի 3-րդ  մասը, Քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագրքի 4-րդ, 10-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների 40-րդ կետի 3-րդ ենթակետը, 61-րդ կետի 5-րդ ենթակետը, 61-րդ կետի 7-րդ ենթակետը»: