Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Փոխըմբռման հուշագիր՝ Հայաստանի եւ Մոլդովայի գլխավոր դատախազությունների միջեւ

հունվարի 30, 2012

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ու Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն հունվարի 29-ին Քիշնեւում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ  Փոխըմբռման հուշագիր:

 Կարեւորելով  երկկողմ համագործակցության զարգացումը կազմակերպված եւ անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ կոռուպցիայի և փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի   կանխման և դրանց դեմ պայքարում՝ կողմերը պայմանավորվել են միմյանց ցուցաբերել իրավական օգնություն: Բացի այդ՝  կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ՝ փորձի փոխանակման եւ երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով:

Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն հուշագիրը «երկխոսության եւ աջակցության գործոն» է անվանել, իսկ Մնացական Սարգսյանն ասել է, թե չնայած ԱՊՀ շրջանակներում հուշագրերի առկայությանը, երկկողմ փաստաթղթերի ստորագրումը նպաստում է հանցավորության դեմ պայքարում համագործակցության եւ փորձի փոխանակման արդյունավետության բարձրացմանը: