Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Ø  Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք.

Ø  4 տրանսպորտային միջոց.

Ø  4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

Ø  183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

Ø  10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։