Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար

azatutyun.am և araratnews.am կայքերի  լրագրողների մասնագիտական գործունեությանը  խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am  կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ: