Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ2016

ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել մաքսային տեսուչի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ

հունիս 29, 2016
 ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթի իրականացման ընթացքում, ՀՀ նախկին ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 2015թ.-ի ընթացքում իր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: