Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց նորանշանակ տեղակալ Դ. Մելքոնյանին

 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Դավիթ Մելքոնյանին:
 Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դավիթ Մելքոնյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը: