Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Գ. Կոստանյանը մեկնել է Ղազախստան

 ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան: Աստանայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի և Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Դաուլբաևի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: