keyboard_arrow_left
Հաղորդագրություններ2014
Գ. Կոստանյանը հանդիպել է Վ. Շորմի հետ
դեկտեմբեր 16, 2014
ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Չեխիայի կառավարության ներկայացուցիչ Վիտ Շորմի հետ: Գ. Կոստանյանն ու Վ. Շորմը ընդգծել են համագործակցության կարևորությունը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի շրջանակներում: Կարևորվել է Եվրոպական դատարանի վճիռների կատարման հետ կապված քննարկումների ընթացքն այդ կոմիտեում, ինչպես նաև ԵԽ նախարարների կոմիտեի կողմից որդեգրված կանխարգելիչ մոտեցման և վճիռների համապարփակ կատարման գաղափարը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարվել ամրապնդել համագործակցությունը երկու երկրների միջև այն հարցերում, որոնք վերաբերում են Եվրոպական դատարանում պետությունների ներկայացուցիչների գործառույթներին: