Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Գլխավոր դատախազների համաժողով Սանկտ-Պետերբուրգում

Եվրոպայի Խորհրդի քարտուղարությունը Սանկտ-Պետերբուրգում կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների գլխավոր դատախազների համաժողով ՝ «Դատախազության դերը քրեական օրենսդրության ոլորտից դուրս» խորագրով: Համաժողովին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ: 

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համաժողովի ժամանակ հանդես եկավ զեկուցումով, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ գլխավոր դատախազության ինտերնետային կայքէջի ռուսերեն բաժնում: