keyboard_arrow_left
Հաղորդագրություններ2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին
նոյեմբեր 04, 2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու, գողության փորձի և ուրիշի գույքը վնասելու համար մեղադրվող Է.Կ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: