Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Ղազախստանի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Օ.-ն հանձնվել է Ղազախստանի իրավասու մարմիններին:

 

Մ.Օ.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութեր ձեռք բերելու և պահելու համար: