Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ  Ալեքսանդր Զվյագինցեւին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը՝  կողմերը նախանշել են դրանք զարգացնելու նոր ուղղություններ:

Ալ.Զվյագինցեւը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: