Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

ԼՂՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է.

ԼՂՀ Պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային Անվտանգության Ծառայության և ԼՂՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի հանրապետության քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ  հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: