keyboard_arrow_left
Հաղորդագրություններ2013
Կադրային փոփոխություններ ՀՀ գլխավոր դատախազությունում
նոյեմբեր 07, 2013
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով`
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել Արտակ Գագիկի Հարությունյանը:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշանակվել է վարչության պետի տեղակալ` ազատվելով վարչության պետի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պարտականությունները դրվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հրաչյա Այվազյանի վրա: