keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Իտալիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
հոկտեմբեր 08, 2026
Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Գ.Ս.-ն հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Գ.Ս.-ն մեղադրվում է խմբի կազմում շահադիտական դրդումներով անձի առևանգման և խմբի կազմում նախնական համաձայնությամբ նրա նկատմամբ ավազակություն կատարելու համար:
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ս.-ի տեղափոխումը Երևան: