Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձված անշարժ ու շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

նոյեմբեր 23, 2026

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման ենթակա են՝

  • 9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ),
  •  6 շարժական գույք,
  •  18,371,325 դրամի ավանդ,
  •   300,049,322 դրամի փոխառություն,
  •  17,135,233 դրամ,
  •  «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։

2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ, 9 անշարժ և 6 շարժական գույքերի՝ ավտոմեքենաների, նկատմամբ (4-ը՝ կոլեկցիոն) գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

Դրամական միջոցներն ու ՍՊ ընկերության բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են։