Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ

նոյեմբեր 05, 2026

Արագածոտնի մարզի դատախազության հայցն ընդդեմ Աշտարակ համայնքի, ՍՊ ընկերության և ֆիզիկական անձի` Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով մասնակի բավարարվել էր։ Վճռով անվավեր էր ճանաչվել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության՝ 33.681 հա հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը:
Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ՝ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Դատախազության դիմումի հիման վրա՝ 33.681 հա ընդհանուր մակերեսով 18 հողամասերի նկատմամբ գրանցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը։

Հողամասերի մոտարկված շուկայական արժեքը  շուրջ 3 միլիոն 368 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 212 միլիոն 516 հազար դրամ է: