հունիսի 28, 2026
Դանիել (Դանուշ) Շահվերդյան
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1922-1923թթ.
Ծնվել է 1882թ. Այգեհատ գյուղում (ներկայում՝ Լոռու մարզ): 1911թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1922-1923թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի, Հանրապետության դատախազի և Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալի պաշտոնները: Հետագայում դիվանագիտական աշխատանքներ է կատարել արտասահմանում, նպաստել ներգաղթի կազմակերպմանը: Բռնադատվել է և մահացել 1941 թվականին: