keyboard_arrow_left
Հաղորդագրություններ2008
Ա.Զ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
մարտ 25, 2008
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանին 25.03.08թ. առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 225 1 –րդ հոդվածի 1-ին մասով եւ 300-րդ հոդվածով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: