keyboard_arrow_left
Հաղորդագրություններ2016
Ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել.
մայիս 26, 2016
ՀՀ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերի քննության արդյունքները, որոնք ներկայացվել են նաև ՀՀ Նախագահին: Տվյալների ամփոփման հիման վրա անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական օրենսգրքում կատարելու համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
Ըստ այդմ, ՀՀ դատախազության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում, ներառյալ՝ ընտրական հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի անդամների գործողությունները, և պատասխանատվության հստակեցում ու պատժի խստացում:
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի մշակված նախագիծը ՀՀ գլխավոր դատախազի կողմից առաջիկայում կուղարկվի ՀՀ կառավարություն: