Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ2016

Գ. Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

հունվար 25, 2016
 
 ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: 
 Այցի շրջանակներում Գ. Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի (Guido Raimondi), Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի (Nils Muižnieks), Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիկիոյի (Gianni Buquicchio), Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի (Thorbjørn Jagland) հետ: