Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ2014

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

հոկտեմբեր 10, 2014

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվել է միաձայն: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվել է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:

 

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը.

 

Էմիլ Բաբայան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ -  Խորհրդի նախագահ
Արսեն Մկրտչյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Արթուր Դավթյան Երևան քաղաքի դատախազ
Հակոբ Մարտիրոսյան Արագածոտն մարզի դատախազ
Հովսեփ Բեդևյան Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
Երվանդ Խունդկարյան Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
Համլետ Ասատրյան Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր