Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ2025

Ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լիտվայի Հանրապետության իրավասու մարմիններին

սեպտեմբեր 19, 2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լիտվայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Հ.Օ.-ն հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին: