Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազության համակարգում

նոյեմբերի 28, 2013

 ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նոր դատախազներ, Սևանի կայազորի զինվորական նոր դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ:

     ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով.

     Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
     Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: 
     Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից:
     Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի  տեղակալի պաշտոնից: 
     Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թևոս Նարիմանի Միրզաբեկյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
     Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Ժուլվերի Մուրադյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից: