Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Մեղադրվում են բանդիտիզմի եւ զինված ավազակային հարձակումներ գործելու մեջ

սեպտեմբերի 26, 2011

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական  եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան- Նոր Նորք  վարչական շրջաններում ավազակային հարձակումներ գործած հանցավոր խմբի՝ բանդայի մի շարք անդամներ, բանդայի գործունեությունը ղեկավարած անձինք:

Հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ – գնդացիր, 5,45 մմ տրամաչափի  «ԱԿ 74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի «ՏՕԶ - 49» տեսակի «ԻՔՍ – Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակ, 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540Պ» համարի ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակ, «ԲԼՈՈՒՑ 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակ և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, դիմակներ, ձեռնոցներ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել է բանդիտիզմի եւ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու, նախապատրաստելու համար: Մասնավորապես՝ նախաքննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել` 
 

Ա.Մանուկյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և 235-րդ հոդվածի 2-րդ մասով,  316-րդ հոդվածի 2-րդ մասով,  
 

Դ.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
 

Ս.Դավթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում որպես մեղադրյալ է ներգրավվել եւս մեկ անձ՝ Ա.Հայրապետյանը, ով մեղադրվում է թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդված), ում նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Կատարված օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 25-ին ձերբակալվել է բանդայի պարագլուխներից մեկը: Նախնական տեղեկություններով բանդայի գործունեությունը ղեկավարելու մեջ կասկածվում է նախկինում 6 անգամ դատված, Երեւան քաղաքի բնակիչ, 50-ամյա Ա.Հակոբյանը: Սեպտեմբերի 24-ին ձերբակալվել է նաեւ քաղաքացի Ք.Ամոյանը, ով նույնպես կասկածվում է զինված բանդայի կազմում ավազակային հարձակումներ գործելու մեջ:

Նախաքննության տվյալներով բանդային կազմում ընդգրկվել են հիմնականում նախկինում մի քանի դատվածություն ունեցող անձինք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ բանդայի բոլոր անդամներին հայտնաբերելու, իրականացված ավազակային հարձակումների բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:

Նշված քրեական գործով նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազմի անմիջական հսկողության ներքո: Դատավարական ղեկավարումն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը: