ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Դատախազությունը պահանջում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվող Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք

18/04/2026

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակեպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր իրացնելու համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 

  • 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
  • 4 շարժական գույք.
  • 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: