Նորություններ
17/03/2026
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի մարտի 16-ից մինչև 2026 թվականի ապրիլի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:
Մրցույթն անցկացվելու է 2026 թվականի մայիսի 5-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: