Նորություններ
28/02/2026
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևան քաղաքի Թատերական փողոց 18/2 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ նշված հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պետական գրանցում կատարելու համար:
Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը: