Նորություններ
21/02/2026
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Մասիս Պողոսյանը, ներկայացնելով Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2363 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2412 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 446 քրեական վարույթ՝ 467 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 371 քրեական վարույթ՝ 398 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում ավարտվել է 405 քրեական վարույթ՝ 421 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 362 քրեական վարույթ՝ 379 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է շուրջ 101 միլիոն դրամը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Մասիս Պողոսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին է վերադարձվել շուրջ 5 հա ընդհանուր մակերեսով 10 անշարժ գույք, 102 միլիոն 665 հազար դրամ:
Մասնավորապես՝
Մասիս Պողոսյանի տեղեկացմամբ, 2025 թվականի ընթացքում Դատախազության կողմից ներկայացված՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության 20 հայցադիմումներից բավարարվել է 11-ը: Բավարարված հայցերի հայցագնի ընդհանուր չափը կազմում է 128 միլիոն 283 հազար դրամ: 9 հայցադիմումի քննություն ընթացքի մեջ է, որոնցից 1-ը՝ 1 միլիարդ 329 միլիոն 807 հազար դրամ հայցագնով:
Աննա Վարդապետյանը Սյունիքի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանն ու հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը: