Նորություններ
17/02/2026
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 17-ին ամփոփվել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Էդուարդ Հովհաննիսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:
Էդուարդ Հովհաննիսյանը, ներկայացնելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 2469 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2211 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 653 քրեական վարույթ՝ 689 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 436 քրեական վարույթ՝ 498 անձի վերաբերյալ):
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի խոսքով՝ 2025 թվականին դատարաններում ավարտվել է 369 քրեական գործ՝ 381 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 268 քրեական գործ՝ 272 անձի վերաբերյալ):
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին` Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դրանք վերաբերել են՝
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում 2025 թվականին իրավասու դատարան հարուցվել է երկու հայց՝ որոնցից մեկը վերաբերում է Երևան համայնքին պատճառված՝ 1 միլիարդ 480 միլիոն 684 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջին, մյուսը՝ Էրեբունի փողոցում գտնվող շենքերից մեկում բնակարան հատկացնելու որոշումն անվավեր ճանաչելուն և հետևանքները վերացնելուն: