ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

17/02/2026

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվար-փետրվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

 

Մասնավորապես՝

 

  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Վահան Սարգսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

 

  • Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից:

 

  • Միլենա Մանուկյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Գոհար Արասխանյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Մարիա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Անահիտ Բաղդասարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Արսեն Թումանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Նարեկ Մենդիկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Նորայր Այվազյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Վազգեն Մկրտչյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Շիրակի մարզի դատախազության դատախազ Թամարա Դավթյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Արտավազդ Ասատրյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Գրիգոր Մանուչարյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Տաթևիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Կնյազ Կնյազյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Հենրիկ Անտոնյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Կարոլինա Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Ֆրիդա Այվազյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Տիգրան Բադալյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Հայկ Սարգսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Լոռու մարզի դատախազության դատախազ Ռիմա Ասոյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Գրիգոր Ալեքսանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Նորայր Շահինյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Սամվել Կարապետյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Մերի Երիցյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Տաթևիկ Ավագյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Արարատի մարզի դատախազի տեղակալ Հայկազ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ Վահագն Աղասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Արտաշես Մաիլյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: