Նորություններ
13/02/2026
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանը, մարզի դատախազության դատախազները, այլք:
Գագիկ Այվազյանը, ներկայացնելով Գեղարքունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախաձեռնվել է 2555 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2315 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 673 քրեական վարույթ՝ 693 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 572 քրեական վարույթ՝ 607 անձի վերաբերյալ):
Մարզի դատախազի խոսքով՝ 2025 թվականին դատարաններում ավարտվել է 584 քրեական գործ՝ 617 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 582 քրեական գործ՝ 634 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 299 միլիոն 298 հազար դրամ: Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է 144 միլիոն 703 հազար դրամը:
Գագիկ Այվազյանի խոսքով՝ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականին Գավառ համայնքին է վերադարձվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա հողամաս, ինչպես նաև 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսով 4 հողամաս:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքներին՝ Գագիկ Այվազյանը տեղեկացրել է՝
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) աշխատանքները: Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:
Ամփոփման ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից ներկայացվել են 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս դատախազների միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 21 հողամասերում ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 57 շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) աշխատանքների վերաբերյալ տվյալները:
Հիշեցնենք, որ դատախազների միջնորդագրերի կատարման արդյունքում, ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել է) 2 պայմանագիր:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է ակտիվացնել Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք շինություններն ապամոնտաժելու աշխատանքները: